Ինչն է եղել Գյումրիում մորն ու դստերը ծեծելու պատճառը. ինչ ճանապարհ է անցել նրանց ծեծի ենթարկող անձը

Ժողովուրդ օրաթերթը գրում է. «2017 թվականի դեկտեմբերի 13-ին՝ «Ընտանեկան բռնության մասին» աղմկահարույց օրենքի ընդունումից հետո, տպավորությունն այնպիսին էր, որ շատերի համար խստացված օրենքը պետք է դաս լիներ, սակայն իրավիճակը ցույց է տալիս՝ որքան էլ օրենք ընդունեն, պատկերը մտահոգիչ է:

Մարտի 5-ին Գյումրի քաղաքում արձանագրված ողբերգական դեպքը բաթմաթիվ հարցեր է առաջ քաշում: Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության էր տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել էին 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։

Պարզվել էր, որ 43-ամյա կնոջը՝ Մարինե Խ.-ին, և նրա 13-ամյա դստերը, նախնական վարկածով, խանդի հողի վրա դաժանորեն ծեծի էր ենթարկել Դավիթ Պողոսյանը, որը երեք անգամ ազատազրկման է դատապարտված եղել: Ծեծի հետևանքով 43-ամյա Մարինեն տեղում մահացել էր, իսկ ահա 13-ամյա աղջիկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում և ունի ծանր զուգակցված բազմակի տրավմա, գլխուղեղի փակ տրավմա, սալջարդ, ուղեղի այտուց, սուբարախնոիդալ արյունազեղում, քթի բազմակի ոսկորների, ծնոտի, ամրակի, 10-րդ կողի կոտրվածքներ, կրծքավանդակում արյան կուտակումներ:

Ասել է թե՝ կենաց պայքար է մղում: Այս իրավիճակին զուգահեռ մտահոգիչ է նաև ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը: Մասնավորապես, 2017 թ.՝ «Ընտանեկան բռնության մասին» աղմկահարույց օրենքի ընդունումից հետո, ՀՀ քննչական կոմիտեում քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ՝ 2017 թվականի 458-ի դիմաց:

2019 թվականի ընթացքում կոմիտեի վարույթում է գտնվել ընտանեկան բռնության վերաբերյալ 635 քրեական գործ: Ասել է թե՝ ամեն տարի 100 դեպքով ավելացել են ընտանեկան բռնությունները: Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյոք պե՞տք է ընդունվեն այդ օրենքները, այդքան ջանք, էներգիա, գումարներ ծախսվեն, եթե կատարված աշխատանքը արդյունք չունի, և իրավիճակը չի փոխվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1398 անգամ
Լրահոս
Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Գլխավոր հարցը գործող իշխանության քաղաքական գիծն է, որը մարդկանց հասցրել է ադրբեջանական գերության Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում «Խաղաղասիրական» ժեստերի ետեւում շարունակում է գործել բռնnւթյան տրամաբանությունը․ «Հայաստանը ես եմ» Ընդդիմադիր խոշոր բեւեռ է ձեւավորվում. «Հրապարակ» ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ» ՔՊ-ն Ռուստամ Բաքոյանի մասով որոշում է կայացրել. «Հրապարակ» ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը քաղբանտարկյալների հետ հանդիպելու ցանկություն չունի. «Հրապարակ» 1 կալանավորի սնունդը 1113 դրամ արժե, բայց տանից են բանտեր հաց տանում. «Ժողովուրդ» ԿԿՀ-ն անտեսում է բացահայտված կոռուպցիան ու շահերի բախումը․ արդարացվում է իշխանությունը. «Ժողովուրդ» ՔՊ-ականները լարված օրեր են ապրում. «Ժողովուրդ» Քարոզարշավը միայն երկրորդ փուլում է լինելու․ «Հրապարակ» Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Բաքվում դատապարտել են Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Լազարյան ակումբը Китайская армия представила первое в мире микроволновое оружие, с помощью которого можно нарушить работу спутниковой группировки Starlink Трамп поговорил со Стармером по поводу передачи Британией острова Диего-Гарсия Маврикию Խոշոր վթար՝ Վարդանաշեն-Նորապատ ճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծանր է «Իսկ հետո արդեն երեկոյան, մորս հետ։ Ուղղակի լռություն։ Քար, ճնշող լռություն…». Գեղամ Մանուկյան Մահվան ելքով 85 ամյա հետիոտնին վրաերթի ենթարկած վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի տիկնոջ անունից նամակ է հանձնվել ԵԽ մարդու իրավունքների հանձակատարին 1 միլիարդ դրամից ավելի դրամաշնորհ՝ ԲՏԱ նախարարության նորածին հոգեզավակին Նիկոլ Փաշինյանը անձամբ կասեցրել է Հյուսիս-հարավ երկաթուղու պրոյեկտը․ Զուրաբյան Ադրբեջանում հայ քրիստոնյա գերիների նկատմամբ «դատավճիռները» նաև Հայաստանի ապագայի համար են սպառնալիք Բաքուն ՀՀ իշխանության մեղսակցությամբ դատապարտեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ ՀՅԴ Բյուրո Հայտնի է՝ երբ ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am