Այս տարի Երևանի փողոցների նորոգման համար տպավորիչ գումար է հատկացվել

« Փաստ» թերթը գրում է. ««Փաստը» քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի փողոցներում գրեթե անտեսանելի են դարձել կայանման համար նախատեսված «կարմիր գծերը», ճանապարհային երթևեկության գծանշումները, ինչպես նաև ձմռանից հետո տարբեր փողոցներում փոսեր են գոյացել, որոնք վնասում են մեքենաները։

Թե երբ են թարմացվելու գծանշումները և կատարվելու փոսալցման կամ ասֆալտապատման աշխատանքներ, «Փաստը» հետաքրքրվեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանից։ Նա նախ ընդգծեց՝ վճարովի կայանատեղիների համար նախատեսված «կարմիր գծերը» թարմացնում է համայնքը, իսկ ճանապարհային երթևեկությանը վերաբերող մնացած բոլոր գծանշումներն իրականացնում է ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը։

«Թե՛ «կարմիր գծերը», թե՛ ճանապարհային երթևեկության գծանշումները սովորաբար արվում են գարնան ամիսներից սկսած՝ զուգահեռաբար, երբ մաքրվում են փողոցները, թարմացվում են ասֆալտի ծածկի վնասված հատվածները։

Ասֆալտի ծածկի թարմացման մասին։ Կարող եք նկատել, որ դեռևս փետրվարին՝ ցուրտ սեզոնին, երբ ցուցում չկա ասֆալտի վերականգնողական աշխատանքներ կատարել, այնուհանդերձ, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումն այն տեղերում, որտեղ կա անհրաժեշտություն, այսպես ասած, նախնական փոսալցման աշխատանքներ է կատարում՝ վարորդների անվտանգությունը և մեքենաների անվնասությունն ապահովելու համար։

Գարնան ամիսներին, երբ եղանակն ու օդի ջերմաստիճանն ավելի բարենպաստ կլինի դրա համար, արդեն կսկսվեն ասֆալտապատման և այլ աշխատանքները։ Այս տարի Երևանի բյուջեով տպավորիչ գումար է հատկացվել ճանապարհների՝ այդ թվում՝ մեքենաների և հետիոտն երթևեկության գոտիների բարեկարգման աշխատանքների համար՝ ավելի քան 600 մլն դրամի չափով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Հակոբ Կարապետյանը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

դիտվել է 296 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում «Խաղաղասիրական» ժեստերի ետեւում շարունակում է գործել բռնnւթյան տրամաբանությունը․ «Հայաստանը ես եմ» Ընդդիմադիր խոշոր բեւեռ է ձեւավորվում. «Հրապարակ» ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ» ՔՊ-ն Ռուստամ Բաքոյանի մասով որոշում է կայացրել. «Հրապարակ» ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը քաղբանտարկյալների հետ հանդիպելու ցանկություն չունի. «Հրապարակ» 1 կալանավորի սնունդը 1113 դրամ արժե, բայց տանից են բանտեր հաց տանում. «Ժողովուրդ» ԿԿՀ-ն անտեսում է բացահայտված կոռուպցիան ու շահերի բախումը․ արդարացվում է իշխանությունը. «Ժողովուրդ» ՔՊ-ականները լարված օրեր են ապրում. «Ժողովուրդ» Քարոզարշավը միայն երկրորդ փուլում է լինելու․ «Հրապարակ» Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Բաքվում դատապարտել են Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Լազարյան ակումբը Китайская армия представила первое в мире микроволновое оружие, с помощью которого можно нарушить работу спутниковой группировки Starlink Трамп поговорил со Стармером по поводу передачи Британией острова Диего-Гарсия Маврикию Խոշոր վթար՝ Վարդանաշեն-Նորապատ ճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծանր է «Իսկ հետո արդեն երեկոյան, մորս հետ։ Ուղղակի լռություն։ Քար, ճնշող լռություն…». Գեղամ Մանուկյան Մահվան ելքով 85 ամյա հետիոտնին վրաերթի ենթարկած վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի տիկնոջ անունից նամակ է հանձնվել ԵԽ մարդու իրավունքների հանձակատարին 1 միլիարդ դրամից ավելի դրամաշնորհ՝ ԲՏԱ նախարարության նորածին հոգեզավակին Նիկոլ Փաշինյանը անձամբ կասեցրել է Հյուսիս-հարավ երկաթուղու պրոյեկտը․ Զուրաբյան Ադրբեջանում հայ քրիստոնյա գերիների նկատմամբ «դատավճիռները» նաև Հայաստանի ապագայի համար են սպառնալիք Բաքուն ՀՀ իշխանության մեղսակցությամբ դատապարտեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ ՀՅԴ Բյուրո Հայտնի է՝ երբ ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան Մեզ ճնշում են, մեր պատմությունը լռեցնում են. Արցախի պետնախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am