Պայքար ԵՊՀ-ում, ով կդառնա ռեկտոր, ում համար ով է բարեխոսել

Մարտի 6-ին լրացել է ԵՊՀ ռեկտորի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը:
Արդեն հայտնի է, որ առաջադրվել է 5 թեկնածու: Մայր բուհի ռեկտորի պաշտոնի համար առաջադրվել են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Պավել Գևորգյանը ։ Վերջինը Արցախի պետական համալսարանի ռեկտոր Պավել Գեւորգյանն է։ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը այս տեղեկությունը հաստատել է:
Փաստորեն, նախապես մամուլում շրջանառվող լուրերը, թե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ցանկանում էր, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը ստանձնի ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, իրականություն չդարձան: Մեր տեղեկություններով Գաբրիլեյանն ինքը հրաժարվել է առաջարկից:
Որպես իշխանական թեկնածու ի սկզբանե շրջանառվում էր նաև նախկին կրթության և գիտության նախարարի տեղակալ, այժմ արդեն ԱԺ պատգամավոր, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի անունը: Նա հասցրեց գիտությունների դոկտորի կոչում ստանալ, որը ռեկտորի պաշտոնի համար պարտադիր պահանջ է: Նրա թեկնածության հետ կապված շահարկվում էր սորոսկան լինելու հանգամանքը: Ամեն դեպքում, Հովհաննես Հովհաննիսյանը նույնպես չի առաջադրվել: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ևս իր թեկնածությունը չի առաջադրել:

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունները նախատեսված են անցկացնել մարտի 23-ին։ Մայր բուհի ղեկավարին ընտրելու է խորհուրդը, որը բաղկացած է 32 անդամից։ Թե վերը նշված 5 թեկնածուից ում է ընտրելու խորհուրդը, դժվար է միանշանակ պնդել: Մամուլում տեղ գտած վարկածները միանշանակ չեն: Ըստ որոշ պնդումների` իշխանության թեկնածուն ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն է:

Մմաուլում գրվեց, որ վերջինիս հարցերը իշխանության բարձր օղակներում լուծել է Լևոն Տեր-Պետրոսյանի երբեմնի օգնական, իսկ հիմա ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը: Վահրամ Դումանյանը ՀԱԿ համակիր է, Բաբկեն Արարքցյանի երկարամյա ընկերը, իսկ Սամվել Կարաբեկյանը երկար տարիներ եղել է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչը: Այս ամբիոնի ուսանողն ու ասպիրանտն է եղել նաև նախարար Արայիկ Հարությունյանը: Լուրեր կան նաև, թե Դումանյանի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բարեխոսել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Խոսակցություններ կան նաև, որ իշխանության համար ակադեմիկոս Աշոտ Սաղյանի տարբերակը նույնպես ընդունելի է: Նրա մասին ասում են, որ, ԳԱԱ ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանի և գործարար Բարսեղ Բեգլարյանի մտերիմ ընկերն է:


Հայկ Դավթյան

դիտվել է 3818 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am