Թուրքիայում ձերբակալվածների թվում կա լրագրող
Ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու մեղադրանքով Թուրքիայի Մարդին քաղաքում ձերբակալվածների թվում կան կուսակցության համանախագահներ, լրագրող: Ձերբակալվածներին բանտարկելու որոշում է կայացվել նրանց ցուցմունքներից անմիջապես հետո:
«Ահաբեկչական խմբավորմանն աջակցելու» մեղադրանքով ձերբակալված 5 անձինք ուղարկվել են Մարդինի «է» տիպի փակ բանտ:
Ձերբակալվածներին մեղադրվում են ԻՊ-ի՞ն, թե՞ Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցությանն աջակցելու մեջ,պարզ չէ:
