«Իրատես» թերթը գրում է. «Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարման հարցը տևական ժամանակ քննարկվում է։ Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարարը ևս չբացառեց նման հնարավորությունը։ «Մենք ԳԱԱ-ի հետ կապված առաջարկ ունենք, որտեղ գործառութային որոշակի փոփոխություններ են նախատեսվում։
Այն ինստիտուտները, որոնք գործում են ԳԱԱ-ում, ունենալու են խորհուրդներ և կառավարման այլ ձև։ ԳԱԱ-ն պահպանելու է որոշակի գործառույթներ»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ հիմա առաջարկների են սպասում ակադեմիայից։
Իսկ ԳԱԱ-ում բողոքի մեծ ալիք է հասունանում այս հարցի առնչությամբ։ Մեր տեղեկություններով, գիտնականների դժգոհությունը չափ ու սահման չունի, նիստեր են անում և դատապարտում ԳԱԱ-ի հանդեպ նման վերաբերմունքը։
Ընդունելով, որ ոլորտն առողջացնելու հրամայականն առկա է, բազում խնդիրներ կարոտ են լուծման, գիտնականների համքարությունը խիստ դատապարտելի է համարում նախարարության որոշումը։ Մնում է հասկանալ, թե ԳԱԱ-ն ինչ առաջարկներ կներկայացնի նախարարին ու դրանք որքանով հաշվի կառնվեն»,-գրում է թերթը:
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը