6 ժամանոց բանակցություններ, հրադադար՝ կեսգիշերից

Երեկ կայացան Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի՝ սպասված հանդիպումը, որը շուրջ 6 ժամ է տևել: Բանակցությունների օրակարգում են իրավիճակը Սիրիայի Իդլիբ նահանգում և ընդհանրապես ռուս-թուրքական հարաբերությունները։ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնվել են հինգշաբթի օրը կեսգիշերից սկսել հրադարար Իդլիբում։ Կողմերը նաև եկել են համաձայնության Իդլիբում արևմուտքն արևելքի հետ կապող անվտանգության միջանցք հաստատելու և այնտեղ մարտի 15-ից համատեղ հսկողություն հաստատելու շուրջ։

Կողմերը հայտարարեցին, որ հարկավոր է ավելին անել միմյանց միջև հարաբերությունների վատթարացումը կանխելու ուղղությամբ։ Մինչև վերջին ճգնաժամը, Պուտինն ու Էրդողանը կարողացել են համակարգել իրենց հետաքրքրությունները Սիրիայում, չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, Անկարան՝ Սիրիայի կառավարության թշնամի ուժերին։
Վերջին հաղորդագրությունների համաձայն, Իդլիբում սիրիական ուժերի կողմից սկսված ռազմական գործողությունների արդյունքում հինգշաբթի օրը սպանվել է թուրք ևս մեկ զինվորական, փետրվար ամսից ի վեր թուրքական կողմի կորուստների թիվը հասցնելով 59-ի։

Այն բանից հետո, երբ Թուրքիան մի քանի օր առաջ կործանեց Սիրիային պատկանող մի քանի ռազմաօդանավ, Մոսկվան նախազգուշացրեց Անկարային, որ վերջինիս ռազմաօդանավերի թռիչը Սիրիայի օդային տարածքում չի կարող լինել անվտանգ։ Սա թվաց ռազմական ուժ կիրառելու հնարավորության մասին սպառնալիք։ Այնպես որ, Իդլիբը դարձել է ռուս-թուրքական հարաբերությունները ճշտելու միջոց։
Ինչպես վերլուծաբաններից շատերն են ասում, Թուրքիան չի կարող թույլ տալ ռազմական բախում միջուկային տերություն համարվող Ռուսաստանի հետ, որքան էլ Էրդողանը Թուրքիայում հանդես գա նման հռետորաբանությամբ։ Սակայն Թուրքիան ունի Ռուսաստանի հետ սակարկելու համար ամուր դիրքեր։ Առաջին հերթին խոսքը թուրքական նեղուցներով իր զորքերին դեպի Սիրիայի իր ռազմաբազաները տեղափոխելու Ռուսաստանի իրավունքի մասին է։ Մոսկվան նաև հույս ունի Արևմուտքի հետ Թուրքիայի լարված հարաբերություններն օգտագործել իր օգտին։ Հիշեցնենք, որ այդպես Ռուսաստանին հաջողվեց իր արտադրության հրթիռային պաշտպանության համակարգեր վաճառել Թուրքիային, որը դարձավ Ռուսաստանից նման զենքեր գնած ՆԱՏՕ-ի առաջին անդամ պետությունը։

Կողմերի միջև հնարավոր փոխզիջումներից կարող է լինել M5 մայրուղին, եթե այն լիովին անցնի Բաշար ալ Ասադի ուժերի վերահսկողության ներքո, որը մայրաքաղաք Դամասկոսը առևտրային մայրաքաղաք Հալեպին միացնելով, կարևոր պայման է համարվում Ասադի ուժերի համախմբման համար։ Պուտինը դրա դիմաց կարող է ընդունելի համարել թուրք-սիրիական սահմանում Անկարայի աջակցությունը վայելող զինյալների ներկայությունը, և նույնիսկ կարող է կասեցնել Իդլիբի վրա լիակատար վերահսկողություն սահմանելու Ասադի ջանքերը, չնայած այն հանգամանքին, որ Ասադը շարունակում է հայտարարել, թե մինչև մյուս հատվածներում հարցերը լուծելը, իր ուժերը Իդլիբը մաքրելու են ապստամբ ուժերից։

Վլադիմիր Պուտինը բանակցությունները սկսելիս նախ ցավակցություն էր հայտնել Ռեջեփ Էրդողանին Իդլիբում թուրք զինվորականների մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, թե սիրիական բանակը հատուկ չի կրակել թուք զինվորականների ուղղությամբ և չգիտեր՝ որտեղ են գտնվում նրանք։

Կրեմլում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հայտարարել են, որ բարձր են գնահատում ռուս-թուրքական այսօրվա հարաբերությունները և չեն ցանկանում, որ իրավիճակն Իդլիբում վնասի դրանք։ Էրդողանն ու Պուտինը բանակցել են երկուսով երեք ժամից ավելի, քիչ առաջ նրանց են միացել նաև երկու պետությունների կառավարությունների ներկայացուցիչները։
Էրդողանի հետ Մոսկվայում էին գտնվում Թուրքիայի արտաքին գործերի, պաշտպանության և ֆինանսների նախարարները, ինչպես նաև Թուրքիայի հետախուզության ղեկավարը։

Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Ռուսաստանն ուժեղացնում էր իր ռազմական ներկայությունը Սիրիայում, նավերի և ցամաքային զորքերի ակտիվ տեղաշարժ էր նկատվում։ Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը, իսկ ռուսական աղբյուրները հայտնում էին, որ գրոհայինները, ում աջակցում է Անկարան, բանակցությունների պահին Իդլիբում շարունակում են իրենց գրոհները և կրակում են սիրիական բանակի ուղղությամբ։

Էրդողանի հետ բանակցություններից մեկ օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անսպասելիորեն հրավիրել էր Իդլիբի շուրջ իրավիճակի և ռուս-թուրքական հարաբերություններին նվիրված Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել էր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նաև ասել է, թե Էրդողանի հետ հանդիպմանը Պուտինը նախատեսում է նաև միջազգային հեռախոսազրույց ունենալ, թե ում հետ, Պեսկովը չի ասել։ Թուրքիայի նախագահն էլ Մոսկվա մեկնելուց առաջ հայտնել էր, որ Պուտինի հետ բանակցություններից հետո տեղի կունենա մամուլի ասուլիս։

Պուտին-Էրդողան մոսկովյան հանդիպումից առաջ «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը զրուցել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, ով հայտարարեց, թե թուրքերն ու սիրիացիները բարեկամ ժողովուրդներ են, և միմյանց հետ պատերազմելու պատճառ չկա։ Միաժամանակ, Ասադը ռուսական հեռուստաընկերության եթերում պնդել է, որ Էրդողանն Իդլիբում հարձակում է սկսել Միացյալ Նահանգների թելադրանքով, և սիրիական զորքերն, այնուամենայնիվ, առաջ են գնալու, իսկ Իդլիբից հետո էլ մտադիր են նաև գրավել արևելյան շրջանները։

Ահա Էրդողանն ու Պուտինը պայմանավորվեցին հրադադար հաստատել Իդլիբում: «Ճգնաժամային իրավիճակներում ձեռք բերվող համաձայնություններին ապավինելով միշտ կարողացել ենք հաջողել հաշտության հասնելու գործը։ Կարողացել ենք լուծումներ գտնել։ Այսօր էլ այդպես եղավ»,- ասուլիսում հայտարարեց Պուտինը։ «Նախ ամենակարճ ժամկետներում հրադադար ենք հաստատելու։ Այնուհետև անհապաղ ձեռնամուխ ենք լինելու անել այն ամենը, ինչը որոշել ենք միասին», իր հերթին հավելեց Թուրքիայի նախագահը։

Գիշերը ժամը 00։01-ից ուժի մեջ է մտնել Պուտինի ու Էրդողանի հաստատած հրադադարի ռեժիմը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1721 անգամ
Լրահոս
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Կրքերը թեժանում են․ Նիկոլ Փաշինյանն արդեն գնում է «նիկոլական» Նարեկ Նալբանդյանի հետևից․ Սուրենյանց (video) Կոռուպցիայի հսկայական աճ․ Փաշինյանի աշխատավարձը բարձրացել է 1 մլն-ով․ ի՞նչ է թաքնված դրա հետևում(video) Փաշինյանն ու Ալիևը իրար պետք է ուրիշ մրցանակ կիսեն․ Իշխան Սաղաթելյան (video) Փաշինյանը գնալու է Մոսկվա առևտրի․ Նյու Յորք այցը խաղաթուղթ է դառնալու իր համար․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am