Օրենք` Նիկոլ Փաշինյանին դատապարտելու մասին

Հայաստանի խորհրդարանում բուռն քննարկումներ են ընթանում` ատելության խոսքի քարոզը, բռնության հանրային կոչերը քրեականացնելու օրենսդրական կարգավորումների շուրջ: Այս օրենքի հետ կապված ամենալուրջ խնդիրն այն է, որ թիրախում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Այս մասին բացահայտ չի հայտարարվում, բայց այն բովանդակությունն ու տրամաբանությունը, որը դրված է այս նոր կարգավորման հիմքում, լիակատար հիմք է Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու համար` ատելության խոսքի քարոզչության հիմքով: Նիկոլ Փաշինյանն իր հանրային հռետորաբանությամբ ատելության և բռնության խոսքի քարոզչության թիվ 1 քաղաքական ջատագովը, երաշխավորն ու հետևաբար նաև պատասխանատուն է: Այդ նա էր, որ առաջին անգամ հայ հանրությանը բաժանեց սևերի և սպիտակների, այդ նա էր, որ դատավորներին անվանեց վնգստացող շներ, այդ նա էր, որ հրապարակավ հայտարարեց որոշակի մարդկանց ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մասին, այդ նա էր, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի <<ոչ>>-ի կողմնակիցներին անվանեց շնաբարո դուրսպրծուկներ, որոնց վնգստոցը դեռ լսվելու է:
Նոր նախագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհահայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծննդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար: Կոչ ասելով պետք է հասկանալ անձանց գիտակցության և կամքի վրա այնպիսի ազդեցությունը, որն ուղղված է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելուն: Ատելության և բռնության խոսքի համար նախատեսվելու է կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-150-պատիկի չափով և ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:
Վերը հիշատակված կոնկրետ օրինակներում Նիկոլ Փաշինյանը հանրային մեծ լսարանի առաջ թիրախավորել, պիտակավորել, ատելության և բռնության կոչ է ուղղել մարդկանց հասցեին` պայմանավորված նրանց քաղաքական, գաղափարական կամ մասնագիտական հայացքներով: Անհնար է հերքել, որ Հայաստանում ատելության և բռնության խոսքի քարոզչության համար առավել քան բարենպաստ մթնոլորտի գլխավոր պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է, որովհետև նա իր հրապարակային ճառերով ստեղծում է բարենպաստ մթնոլորտ, որպեսզի բոլորը ոգևորված հայհոյեն, սպառնան ու պիտակավորեն այպես կոչված ոչ յուրայիններին: Բավական է իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հրաժարվի բռնության և ատելության ենթատեքստով բառապաշարից, ատելության և բռնության քարոզը կնահանջի և կնվազի:
Այնպես որ, եթե իշխանությունն իսկապես ուզում է, որ նոր օրենքը չմնա թղթի վրա, պետք է անհապաղ գործ հարուցի հենց Նիկոլ Փաշինյանի դեմ: Դրանից հետո բոլորն անմիջապես կխելոքանան և հանգիստ կնստեն տեղները:


 Հայկ  Դավթյան

դիտվել է 5180 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am