Արծրուն Հովհաննիսյանը`առաջիկա զորահավաքի լուրերի մասին
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց , որ կամավորներին առաջնագծից արդեն հետ են ուղարկում, քանի որ նրանց կարիքն այլևս չկա, իսկ սահմանին համեմատաբար հանգիստ է։ րծրուն Հովհաննիսյանն առաջարկում է այս իրավիճակում քիչ շրջանառել տեղեկություններ, որոնք իրականության հետ կապ չունեն: Անդրադառնալով տարածված լուրերին, որ օրերս Հայաստանում զորահավաք է լինելու, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նման բան չի կարող լինել: Ես հերքում եմ: Եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, կլինի համապատասխան հայտարարություն»: Նա նկատեց, որ հակառակորդը շարունակում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում զորքերի տեղաշարժ ու կուտակումներ իրականացնել: Իսկ թե որն է պատճառը Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ դրանք մշտական են վերջին օրերին: Մարտական ակտիվ գործողություններից հետո Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել, և որ անակնկալության գործոնն այս պահին նվազեցված է,հավելեց նա:
