«Բռնության ձայնը» հեշթեգով ֆեյք նամակների հեղինակը ԱՄՆ-ի կողմից մրցանակ է ստանում.antifake.am

Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող Լյուսի Քոչարյանը «Women of Courage» միջազգային ծրագրի կողմից ճանաչվել է աշխարհի 12 ամենախիզախ կանանցից մեկը և ԱՄՆ-ում կայանալիք հանդիսության ընթացքում մրցանակ է ստանալու ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի կողմից։ Այս մասին տեղեկանում ենք Լյուսի Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումից, որում մասնավորապես ասվում է. «Այս տարի #WomenofCourage մեծ միջազգային ծրագրի կողմից ես ճանաչվել եմ աշխարհի 12 ամենախիզախ կանանցից մեկը։ Կարելի ա ասել՝ #voice_of_violence -ը հասավ միջազգային հարթակ»:

Հիշեցնենք, որ Լյուսի Քոչարյանը անցած` 2019թ. ամռան ընթացքում սկզբում իր ֆեյսբուքյան անձնական էջում, այնուհետև իր կողմից ստեղծված Բռնության ձայնը/Voice of Violence էջում «բռնության ձայնը/voice of violence» հեշթեգերով գրառումներ էր հրապարակում, որոնցում անանուն կերպով ներկայացնում էր սեռական բռնության ենթարկված կանանց և աղջիկների աղմկահարույց պատմությունները:

Քոչարյանի հրապարակումները միանշանակ չէին ընդունվել հանրության կողմից, քանի որ ոմանք կասկածի տակ էին դնում պատմությունների իրական լինելու հանգամանքը՝ դրանք որակելով որպես «ֆեյք» պատմություններ, ոմանք էլ ենթադրում էին, որ բռնության անանուն պատմությունները հիմք են նախապատրաստում ՀՀ խորհրդարանի կողմից, ըստ իրավաբանների՝ որոշ կետերով ՀՀ Սահմանադրությանը հակասող Ստամբուլյան կոնվենցիայի («Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիա) վավերացման համար, քանի որ ճիշտ նույն ժամանակահատվածում քննարկվում էր կոնվենցիայի վավերացման հնարավոր հեռանկարը, և ավելին, Ստամբուլյան կոնվենցիայի մասին քննարկումները տարբեր շրջանակների կողմից սկսել էին հենց սեռական բռնությունների մասին պատմություններից անմիջապես հետո։

Քոչարյանի հրապարակումները անհավատալի և ֆեյք էին թվում նաև պատճառով, որ բռնության ենթարկված անձանց կողմից տրամաբանական կլիներ իրավապահներին դիմելը, և այդ կերպ բռնարարներին պատասխանատվության ենթարկելը և դրանով բռնությունների նվազեցմանը նպաստելը: Նմանատիպ կոչով նաև հանդես էր եկել ՀՀ Ոստիկանությունը՝ սեռական բռնության ենթարկվածներին կոչ անելով տեղեկատվություն տրամադրել իրավապահ մարմիններին մեղավորներին պատժելու համար: Ոստիկանության կոչերը Քոչարյանի հերոսուհիների կողմից բնականաբար անպատասխան էին մնացել:

Լյուսի Քոչարյանն իր հերթին «հերքում» էր իր կողմից հրապարակվող անանուն պատմությունների ֆեյք լինելը և դրանց կապը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ։ Չնայած հերքումներին, պետք է փաստել, որ Քոչարյանի՝ սեռական ոտնձգությունների մասին վերջին հրապարակումներն արվել են 2019թ. օգօոստոսին, որի ժամանակահատվածը համընկնում է իշխանության ներկայացուցիչների այն հայտարարության հետ, որ 2019թ. ընթացքում կոնվենցիան խորհրդարանում չի քննարկվի: Այսինքն, որքան արագ քննարկումների դաշտ նետվեց սեռական բռնությունների թեման, այնքան արագ էլ այդ թեման դուրս մղվեց քննարկումների դաշտից:

Ուստի կասկածելի հրապարակումներով հակապետական քարոզչություն իրականացնող և Հայաստանը բռնարարների երկիր, իսկ հայ տղամարդկանց «հրեշ և մանկապիղծ» ներկայացնող կինը, որը, ըստ որոշ տեղեկությունների, լքել է առողջական խնդիրներ ունեցող իր երեխային, Հայաստանը ներկայացնում է աշխարհում:

Ցավալի է, որ այս ամենը ողջունվում է ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից, ով նույնպես մասնակցելու է ԱՄՆ պետքարտուղարության կողմից անցկացվող Կանանց խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը, որը, Քոչարյանի տեղեկություններով, միակն է մրցույթին մասնակցող 12 երկրների առաջին տիկիններից: Հակոբյանը գրել է. «Հպարտ եմ, որ այս տարվա աշխարհի 12 խիզախ կանանցից մեկը հայ լրագրող Լուսի Քոչարյանն է։ Նա սոցիալական ցանցում հանդես էր գալիս #voice_of_violence նախաձեռնությամբ՝ ներկայացնելով սեռական բռնության ենթարկված կանանց ու աղջիկների պատմությունները»:

Ուշագրավ է նաև, որ Լյուսի Քոչարյանն ու Աննա Հակոբյանը հպարտանում են մի իրադարձությամբ, որին Հայաստանը մասնակցում է 3-րդ կարգի պետությունների հետ, ինչպես օրինակ՝ Պակիստանը, Բուրկինա Ֆասոն, Աֆղանստանը, Մալազիան, Ադրբեջանը, Եմենը և այլ նմանատիպ պետություններ, որոնք մարդու իրավունքների պաշտպանության մակարդակով մի քանի անգամ զիջում են Հայաստանի Հանրապետությանը։

antifake.am

դիտվել է 672 անգամ
Լրահոս
Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am