Կրակոցներ, խախտումներ եղել են, սակայն արժանի հակահարված են ստացել.Սեյրան Օհանյան
Սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է,այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը: «Կրակոցներ, խախտումներ եղել են, սակայն արժանի հակահարված են ստացել»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Հայաստանի Հանրապետությունն այսօր դիվանագիտական գործունեությամբ իրականացնում է այն խնդիրը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը աստիճանաբար տանելուն ,նշեց Սեյրան Օհանյանը:
«Սահմանին հակառակորդի զինված ուժերի տեղաշարժերն ու փոփոխություններն արձանագրում ենք : Մենք հետևում ենք ամեն ինչին: Եւ պաշտպանության բանակը, եւ Հայաստանի զինված ուժերը համապատասխան պլանավորում են իրականացնում եւ պլանավորման փոփոխություններ, որոնք ուղղված են մեր պաշտպանությանը»,- ասաց նա:
