Ադրբեջանի զինուժի տեղաշարժին համապատասխան պլանավորում ենք իրականացնում.Ս.Օհանյան
Հաղթանակի այգում լրագրողների հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց.«Հայաստանի Հանրապետությունն այսօր դիվանագիտական գործունեությամբ իրականացնում է այն խնդիրը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը աստիճանաբար տանելուն: Դա դիվանագիտական շատ նուրբ աշխատանք է, Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունն է դրանով զբաղվում եւ ճիշտ ճանապարհին է»: Անդրադառնալով փաստին, որ հակառակորդը զինված ուժեր է կուտակում սահմանին, Սեյրան Օհանյանը նշեց, որ Հայաստանի զինված ուժերը բոլոր նման տեղաշարժերին ու փոփոխություններն արձանագրում են: «Մենք հետեւում ենք ամեն ինչին: Եւ պաշտպանության բանակը, եւ Հայաստանի զինված ուժերը համապատասխան պլանավորում են իրականացնում եւ պլանավորման փոփոխություններ, որոնք ուղղված են մեր պաշտպանությանը»,- ասաց նա:
