Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ «Մարտի 1-ը» օգտագործել է քաղաքական կապիտալ ձեռք բերելու նպատակով. Վահան Բաբայան (video)

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ է, բացի երկրի ղեկավար լինելուց: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով ՀՀ-ում կորոնավիրուսի գրանցման առաջին դեպքի ու Կառավարության կողմից վիրուսի տարածումը կանխարգելող գործողությունների մասին:

Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 1-ի առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որով հայտնում էր, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Վարակակիրը փետրվարի 28-ին Իրանից ժամանած 29-ամյա տղամարդ է, ով գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

Այնուհետև, անվտանգության նկատառումներից ելնելով Իրանից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիներին և նրանց հետ առնչություն ունեցողներին մեկուսացնելու որոշում է կայացվել և որպես կարանտինային կենտրոն ընտրվել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։

Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ Փաշինյանն այնքան էր տարվել իր իսկ խաղով, որ մոռացել էր դիմակ կրելու մասին. «Մենք տեսանք, թե ֆորս մաժորի դեպքում Նիկոլ Փաշինյանն իրեն ոնց է պահում։ Նիկոլն ամեն ինչ է, բացի ղեկավար լինելուց»։

Դիտարկմանը, որ հյուրանոցն աճուրդի է հանված և գնորդ չի գտնվում, սրանից հետո ինչպե՞ս է այն վաճառվելու, Գուրգեն Եղիազարյանը պատասխանել է, որ հյուրանոցը չի էլ վաճառվելու։

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի խոսքով՝ խուճապն ու մարդկանց մտածելակերպը ոչ մի թեստով չի չափվում. «Հիմա հարց է առաջանում. «Մարտի 1»-ի խաղն կարևոր էր այնքան, որ Նիկոլ Փաշինյանը մոռացավ օրվա խորհուրդն ու իր ընտանիքի հետ «քյոհնա քեֆչիների» նման բարձր տրամադրությամբ ռեստորանից ռեստորան էր գնո՞ւմ։ Նիկոլը ցայնոտի մեջ ընկավ հենց մարտի 1-ին, ինքն իր մանիպուլյացիաների արդյունքում ընկնում է իր իսկ լարած թակարդը»։

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանն էլ ցավով նշում է, որ իշխանության համար Հայաստանի սահմանին Կոթի գյուղի ռմբակոծությունը «Մարտի 1»-ին բարձր տրամադրությամբ Ծաղկաձորի ռեստորաններում հրճվելու չափ չկար․ «Իշխանությունն այնքան երես չունի, որ զանգահարի ՀԱՊԿ-ի անդամ երկրներին ու բարձրաձայնի, որ Հայաստանի սահմանները ռմբակոծվում են»։

Քաղաքագետը վստահ է, որ, եթե նման իրավիճակ լիներ Ռոբերտ Քոչարյանի կամ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարության օրոք, ապա իրենք ամեն կերպ կփորձեին հարցին լուծում տալ:

Հաղորդման վերջում խոսելով «Մարտի 1»-ի գործից՝ Գուրգեն Եղիազարյանն ասել է․ «Օրվա իշխանության նպատակն է «Մարտի 1»-ի գործը մտցնել թավշյա սավանի տակ, որտեղ օձ ու կարիճ է, և այնտեղ պահել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»։

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի դիտարկմամբ էլ՝ երկրորդ նախագահին առաջադրված է անորոշ մեղադրանք. ««Մարտի 1»-ը մեր պատմության ողբերգական էջերից մեկն է, որը վերածել են ցինզիմի։ Ամեն ինչ սկսվում ու ավարտվում է Ռոբերտ Քոչարյանով»։

դիտվել է 823 անգամ
Լրահոս
Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային. «Հրապարակ» Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում. «Հրապարակ» Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ» ՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց. «Հրապարակ» ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչև ապրիլի 4-ը. «Հրապարակ» Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց ․․․ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը․ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլի Global Firepower-ը հրապարակել է ամենամեծ թվով զինծառայողներ ունեցող 20 երկրների ցանկը «Հայաստան» դաշինքը Քոչարյանի գլխավորությամբ կհանդիպի քաղաքացիների հետ Բաքվի օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են, նման խաղաղություն չի լինում. Խաչատրյան Սպանվել է ԻՀՊԿ հրամանատար Կամիլ Մուտի Դուստը Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել ՍԴ որոշումից հետո «Տաշիր Կապիտալ»-ն ընդդեմ ՀԾԿՀ-ի գործի վարույթը վերսկսվել է Ուկրաինան կարող է շուտով սպառել հրթիռների պաշարները․ Անդրեյ Ֆրոլով ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել Վրաստանի հատուկ պատժական ծառայությունը մերժել է Սաակաշվիլիի խնդրանքը Գորիսի նախկին փոխքաղաքապետը միանում է Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին Փաշինյան, հանգստացե՛ք, Ձեզ համար թույլ լինելը նորմալ է․ Ալիկ Ալեքսանյան Քաղաքացիների հետ «արա»-ով մի խոսա… ոնց որ՝ երաժշտությունը ուզում ես թարգես, գողական գնաս. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Երբ օրենքը գործում է բացառապես միայն հասարակ քաղաքացիների համար, այլ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների. Չախոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am