«ԱԺ-ում քննարկման է դրվել դատաիրավական փոփոխությունների նախագծերի փաթեթը։ Նշենք, որ այն բավական ծավալուն է և վերաբերում է դատական համակարգում կոռուպցիան վերացնելու քայլերին։ Այս նախագծերով փոփոխություններ են սպասվում դատավորների կարգապահությանն ու բարեվարքությանը հետևող հանձնաժողովներում։
Հիմնական նորամուծությունն այն է, որ այդ հանձնաժողովներում, բացի դատարանների ներկայացուցիչներից, լինելու են նաև հասարակական սեկտորի կողմից նշանակված հեղինակավոր իրավաբան գիտնականներ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցում, իշխանությունների հետ նախնական համաձայնություն ձեռք բերելով, առավել շահագրգիռ կերպով աշխատել են «Սորոսի» գրասենյակի ներկայացուցիչները, այդ գրասենյակից տարբեր դրամաշնորհներ ստացած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ նաև այն անձինք, որոնք ժամանակին այդ սեկտորն են ներկայացրել, իսկ հիմա գործող իշխանության կազմում են։
Հենց նրանք են որպես փորձագետներ արտասահմանից հրավիրել անցումային արդարադատության և վեթինգի մասնագետների, որպեսզի վերջիններս կարողանան հայ գործընկերներին մանրամասն ներկայացնել փոփոխությունների անցկացման նրբերանգները»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում:
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը