BBC-ի լրագրողին վտարել են Հյուսիսային Կորեայից
Փհենյանի օդանավակայանում ձերբակալվել և հարցաքննվել է BBC ընկերության թղթակից Ռուպերտ Ուինգֆիլդ Հեյզը` «անընդունելի ռեպորտաժի» համար, որը եղել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասին, գրում է Reuters-ը: Նշվում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել Կորեայի աշխատավորական կուսակցության նիստի 4-րդ օրը: Հարցաքննությունից հետո լրագրողն արտաքսվել է երկրից:
