Ռուսաստանը ռազմաբազա է ստեղծել Պալմիրայում. տեսանյութ
Al Masdar News-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը Սիրիայի Պալմիրա քաղաքի մի մասը վերածել է ռազմաբազայի, որը ահաբեկիչների դեմ գործողությունների նախապատրաստական կենտրոն է։ Ռուսաստանը մասնավորապես Պալմիրայում տեղակայել է «Պանցիր Ց1» զենիթահրթիռային ինքնագնաց համալիրներ։ Վերլուծաբանները կարծում են, որ սիրիական անապատում նոր բազայի հիմնումը ի ցույց է դնում մինչև ԴԱԻՇ-ի մայրաքաղաք Ռաքքա քաղաք և Դեյր Զոր ռազմական գոծողությունների գոտին ընդլայնելու Ռուսաստանի մտադրությունը։ Հաղորդվում է, որ Պալմիրայի ռազմական օդանավակայանում դեռ չեն նկատվել ռուսական կործանիչներ, սակայն ակնկալվում է, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս։
