Պայթյուն Իրաքում. կան զոհեր
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով սպանվել է 11, վիրավորվել` 2 մարդ, տեղեկացնում է iraqinews.com-ը: Լրատվամիջոցի փոխանցմամբ պայթյունը որոտացել է Բաղդադի ալ-Մադան թաղամասում գտնվող ֆուտբոլային հայտնի ստադիոնի մերձակայքում: Դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժեր և շրջափակել դեպքի տարածքը: Վիրավորներին շտապօգնությունը տեղափոխել է մոտակա հիվանդանոցներ:
