Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգրկվել է YouGov հետազոտական ընկերության կազմած մոլորակի ամենահարգված տղամարդկանց վարկանիշի առաջին տասնյակում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:
Հարցման արդյունքներով, Պուտինը զբաղեցրել է վարկանիշի 6-րդ հորիզոնականը: Անցյալ տարի նա 11-րդ տեղում էր:
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, երկրորդ տեղում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է, երրորդում՝ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը: Չորրորդ եւ հինգերորդ տեղերում, համապատասխանաբար, դերասան Ջեքի Չանն ու գիտնական Սթիվեն Հոքինգն են:
Վարկանիշում ներառվել են նաեւ Դալայ Լաման, Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Հնդկաստանի վարչապետ Ներանդրա Մոդին եւ Alibaba Group-ի ղեկավար Ջեք Ման:
Ամենահարգված կին է ճանաչվել դերասանուհի Անջելինա Ջոլին:
Ամենահարգված մարդկանց ընտրելիս հաշվի են առնում նրանց մարդասիրական գործունեությունը, ինչի մասին է վկայում այն, որ առաջին տեղերում քաղաքական գործիչներ չկան:
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը