Ով կամ ովքեր սպանեցին 10 ցուցարարներին, Մարտի 1 միֆ եւ իրականություն

Այսօր Երրորդ Հանրապետության պատմության ամենաողբերգական ու միաժամանակ ամենաամոթալի էջերից մեկի հերթական տարելիցն է: Լրանում է 2008 թ. մարտյան ողբերգության 12-րդ տարին: Հենց այսքան տարի հայ հասարակությունն անզուսպ սպասումներով հետեւում էր՝ երբ կբացահայտվի այդ զարհուրելի ողբերգությունը, իրական սադրիչներն ու մարդասպանները, բայց ապարդյուն: Թվում էր, թե 2 տարի Նոր Հայաստանում, նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված՝ գործի վերաբացումը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն ու հարուցված քրեական գործը լույս կսփռեին այդ գործի վրա եւ այն վերջապես կփակվեր, մինչդեռ Նոր Հայաստանում Մարտի 1-ի գործը դարձավ գործիք Նիկոլ Փաշինյանի ձեռքում, քաղաքական հարմար մահակ՝ նախկին շատ պաշտոնյաների հանդեպ քրեական գործեր հարուցելու, նրանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու հարցում:

Իսկ գործն այդպես էլ չբացահայտվեց, եւ ցայսօր հայտնի չէ գեթ մեկ զոհի սպանության հանգամանքի մանրամասները: Այնինչ Մարտի 1 ասելիս՝ մենք առաջին հերթին հասկանում ենք՝ 10 զոհերի մահվան հանգամանքների լիարժեք բացահայտում և մեղավորների պատիժ: Դրա փոխարեն վերջին երկու տարվա ընթացքում գումարային պատկառելի փոխհատուցումներ տրվեցին Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդներին ու բազմաթիվ տուժողների: Ու, ըստ էության, փոխվեց միայն այն, որ այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանին ընդդիմությունից դարձան նրա համախոհները՝ ընտրելով իրենց նոր թիրախ` ի դեմս Ռոբերտ Քոչարյանին: Մինչդեռ ոչ ոք չի մոռացվել եւ ոչինչ չի մոռացվել, թե ինչպես էին ընդամենը երկու-երեք տարի առաջ Մարտի 1-ի զոհերի հարազատներն ու իրավահաջորդները բարձրաձայնում իրենց դժգոհություններիը թե գործող իշխանություններից, թե մարտյան իրադարձությունների քաղաքական շահառուներից՝ ՀԱԿ-ից: Նրանք մինչեւ անգամ հայտարարեցին, որ վերջիններս Մարտի 1-ը դարձրել են բրենդ, իսկ Լեւոն Զուրաբյանը տարին մի անգամ ծաղիկը վերցնում, գնում է Մյասնիկյանի ոտների տակ, Մարտի 1 է նշում: Հիմա էլ, ըստ էության, չկան այն հարցերի պատասխանները, թե իրականում ով եւ ինչ հանգամանքներում է տասը զոհերի մահվան պատճառ դարձել, իսկ այն, ինչի համար երկրորդ նախագահին են մեղադրում ՝ սահմանադրական կարգի տապալում, երեկ էլ նրա պաշտպանները պնդեցին, որ դա միֆ է, սին մեղադրանք: Նրանք տեսանյութ ցուցադրեցին, որտեղ ՀՔԾ նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարում է, որ սխալ է պնդում անել, թե ՀՔԾ-ն ասում է, որ ընտրությունները 2008-ին կեղծվել են, քանի որ դրանք քաղաքական հայտարարություններ են: «Մեղադրանքը չի վերաբերում Ռոբերտ Քոչարյանի կողմից այդ 10 անձանց սպանելու ցուցում տալու կամ այդ սպանությունները կազմակերպելուն»,-ասում է Սասուն Խաչատրյանը:

Այդուհանդերձ, իշխանությունները կշարունակեն գործն այդ օգտագործել քաղաքական նպատակներով, այսօր էլ երթ են կազմակերպել: Գուցե այն չեղարկվի Հայաստան ներթափանցած կորոնավիրուսի պատճառով եւ իշխանությունը սահմանափակվի միայն հայտարարություններով եւ քաղաքացիներին ուղղված կոչերով: Միայն թե այդպես էլ դեռ պարզ չի դառնում՝ ո՞վ կամ ովքե՞ր սպանեցին 10 ցուցարարներին:

Անի Սահակյան

դիտվել է 2977 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am