Անդրանիկ Քոչարյանի մատնությունն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի. antifake.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ին դատարանում էր: Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով՝ այն բանի համար, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 դրամի հափշտակության կատարում։

Սերժ Սարգսյանին աջակցելու էին եկել նախկին պաշտոնյաներ, բազմաթիվ աջակիցներ, գործարարներ, որոնք, այդպես էլ չանցնելով Նիկոլ Փաշինյանի «թրի տակով», չդավաճանեցին Սերժ Սարգսյանին: Նրանց թվում է նաև ՀՖՖ նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը:

Ըստ մեր ունեցած տեղեկության` վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարգադրել է տարբեր միջոցներով քրեական գործեր սկսել Սերժ Սարգսյանին նրան աջակցող գործարարների կատմամբ: Այս գործում ներգրավվել են պետական անվտանգային կառույցները, այդ թվում նաև` Ազգային անվտանգության ծառայությունը: Միմյանց վրա փաստեր գտնելու գործում ևս ԱԱԾ-ն բացառություն չէ: Դեռևս 2019 թվականի հոկտեմբերին մամուլում տեղեկություններ էին շրջանառվում Վահե Գրիգորյանի համակուրսեցի և ընկեր, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանի` ԱԱԾ պաշտոնում նշանակվելու հավանականության մասին: Ասվում էր, որ Միքայել Համբարձումյանը ջանք չի խնայում ԱԱԾ տնօրեն դառնալու համար և անգամ հանձնարարել է ուսումնասիրել իր հնարավոր մրցակիցների «դոսյեները» և նրանց դեմ օգտագործելու փաստեր գտնել:

Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանի աջակիցների և համախոհների դեմ գործին «լծվել է» նաև Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Վերջինս, համաձայն մեր աղբյուրների, գնացել է Ազգային անվտանգության ծառայություն` Ռուբեն Հայրապետյանի դեմ ցուցմունք տալու և իր քաղաքական առաջնորդին ծառայություններ մատուցելու նպատակով: Մեր աղբյուրի տվյալներով` Անդրանիկ Քոչարյանը տեղեկություններ է հաղորդել ԱԱԾ-ին` կապված 2000-ական թվականներին «կատարված ինչ-որ իրադարձությունների հետ»: Այս օրերին Անդրանիկ Քոչարյանը նաև հարցազրույցներ է տալիս և նշում, որ Սերժ Սարգսյանի դեմ քրեական այս գործը դեռ «առաջին ծիծեռնակն» է:

Մեր նախորդ հոդվածում ևս անդրադարձել էինք Անդրանիկ Քոչարյանի` նախորդ ժամանակաշրջաններում կատարած քայլերի և արարքներին:

Եթե սույն տեղեկատվությունը հավաստի է, ապա կարող ենք արձանագրել, որ Անդրանիկ Քոչարյանը ավելի ու ավելի մեծ հորիզոններ է գրավում ընկերությանը դավաճանելու և օրվա իշխանություններին հաճոյանալու գործում:

antifake.am

դիտվել է 1719 անգամ
Լրահոս
Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am