Նիկոլը՝ իր եկամուտով ընդդիմություն աշխատելու կենսագրությունը թող ուրիշների վզին չփաթաթի․ Գուրգեն Եղիազարյան

Կառավարության վերին նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով պետական կառավարման համակարգին, ասաց, որ այստեղ իրենց առաջին սկզբունքը պետք է լինի բժշկական՝ չխանգարել ու որտեղ հնարավոր է՝ օգնել․ «Այսօր պետական կառավարման համակարգում շարունակում են լինել մարդիկ, ովքեր երկար տարիներ էդ նույն կաբինետներում նստած իրենց գլոբալ կյանքի օրակարգը ձևավորել են ըստ օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի։ Այդ մարդիկ շատ չարացած են այսօր ներկաների վրա, հեղափոխության վրա, ամեն ինչի վրա։ Եթե մի քիչ հարմար զոհ է գտնվում, որ մտնում է իրենց կաբինետ, ամբողջ չարությունը պարպում են էդ մարդկանց վրա։ Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, որ էդ մարդկանց գտնել ու լիցքաթափվելու հնարավորություն տալ, թող գնան մաքուր օդ շնչելու, ուրիշ զբաղմունք գտնեն»։
Նա ասաց նաև, որ պետք չէ, որ դանակը հասնի ոսկորին, մարդիկ սկսեն բաց նամակներով դիմել, պատմել, աղաղակել․ «Մենք գիտենք դա։ Մենք ասել ենք՝ չենք եկել գերանդին առնենք ու հնձենք, պետական կառավարման համակարգում կադրային ջարդ անենք, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ սահուն անցկացնելու մեր ցանկությունը պետք է չարաշահվի և այսօր չարաշահվում է: Ես ասում եմ՝ հերիք ա, էդ մարդիկ պետք է թողնեն, գնան ու զբաղվեն ուրիշ գործով, կարող են նույնիսկ ընդդիմադիր գործունեություն ծավալել, հիմա դա բավականին եկամտաբեր է»,-ասաց ՀՀ վարչապետը և նշեց, որ այսօր կարող է այնպես լինել, որ ընդդիմություն լինելն ավելի եկամտաբեր լինի, քան իշխանություն և դա նորմալ է»։
Վարչապետի հայտարարությունների շուրջ զրուցել ենք ազգային անվտանգության նախարարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ։
Պրն․ Եղիազարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այսօր պետական կառավարման համակարգում շարունակում են լինել մարդիկ, ովքեր երկար տարիներ էդ նույն կաբինետներում նստած իրենց գլոբալ կյանքի օրակարգը ձևավորել են ըստ օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի և չարացած են հեղափոխության վրա։ Ձեր կարծիքով ի՞նչ չարացած մարդկանց մասին է խոսում վարչապետը։
- Էդ Նիկոլն անհասկանալի բաներից է խոսում։ Գործող Կառավարությունը բաժանված է նախարարությունների և իր նշած մարդիկ չեն աշխատում լուսնի վրա, այլ աշխատում են որևէ համակարգում։Եթե նման հակահեղափոխականներ կան պետական համակարգում, ապա անհասկանալի է՝ ո՞ր սկզբունքով է, որ օրենքի կոպտագույն խախտումով նախարարների աշխատավարձը երկու անգամ բարձրացրել են, էդ ո՞ր օրենքով են նախարարություններում միլիոնավոր դոլարների պարգևատրումներ բաժանել։
Գուրգեն Եղիազարյանը հռետորական հարց է բարձրացնում՝ ի՞նչ է՝ նման մարդիկ ամեն ինչ անում են, որ Նիկոլի ենթադրյալ հեղափոխությունը վիժեցնե՞ն։
- Սրա մասին Նիկոլն առաջին անգամ չի խոսում և ոչ մի նախարարության կամ էլ աշխատակցի անուն մինչև հիմա չի տվել։ Եթե նման մարդիկ կան, ինչու՞ ԱԱԾ-ն չի զբաղվում այդ հարցով։ Նիկոլը Հայաստան է բերում 37 թվականը։ 37 թվականին դուրս էին գալիս փողոց և գոռում՝ «Մա՛հ սաբոտաժ անողներին, մա՛հ մեր թշնամիներին»։ Հիմա նույն բանը կատարվում է Հայաստանում։
Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ Նիկոլ Փաշինյանը պատճառներ է ստեղծում մարդկանց աշխատանքից հեռացնելու համար և թափուր աշխատատեղերը նա կլցնի անփորձ, անկեսագրություն երիտասադրների հետ․ «Նիկոլը խաղ ա անում պետության հետ»։
Պրն․ Եղիազարյան, նույն նիստի ժամանակ վարչապետը նաև նշել է, որ այդ մարդկանց պետք է տալ լիցքաթափվելու հնարավորություն և եթե իրենք գերանդին չեն առնում ու հնձում, դա դեռ չի նշանակում, որ իրենց համբերությունը պետք է չարաշահեն։
- Սա Նիկոլի հերթական սուտն է։ Նիկոլն իր անգործությունը քողարկում է իբրև թե իրեն խանգարող պետական չինովնիկներով։ Նա ուրիշ մտածմունք չունի, իսկ ենթադրյալ մինչև 8 տոկոս տնտեսական աճ չկա։ Հայաստանում արտագաղթը շարունակվում է։ Մալաթիայի շուկայում Սամվել Ալեքսանյանը անվճար լավաշ է բաժանում մարդկանց։ Այսօր այդ հերթը երկու անգամ երկարել է։ Սոված մարդկանց թիվը շատացել է։
Պրն․ Եղիազարյան, Նիկոլ Փաշինյանը նման մարդկանց խորհուրդ տվեց զբաղվել ընդդիմությամբ։ Ըստ վարչապետի՝ այսօր ընդդիմություն լինելն ավելի եկամտաբեր է, քան իշխանություն, ինչը նորմալ է։
- Նիկոլը երկիրը տոտալ թալանի է ենթարկում՝ պարգևատրումներով, աշխատավարձերի բարձրացումով։ Էդ, որ ասում ա՝ ընդդիմություն լինելն ավելի եկամտաբեր է,քան իշխանություն, հավանաբար, ինքը հիշել է իրեն, երբ ինքը լուրջ եկամուտներով ընդդիմություն էր աշխատում։ Թե ինչպես էր ինքն իր թերթը պահում, պատգամավոր դառնում, միայն Աստծուն է հայտնի։
Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ եթե խնդիր կա եկամուտով աշխատող ընդդիմության նկատմամբ, թող Նիկոլ Փաշինյանն իր կենսագրականը ուրիշների վզին չփաթաթի։

 

Անի Սահակյան

դիտվել է 886 անգամ
Լրահոս
Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am