«Մարտի 1»-ը բացահայտված չէ և պնդում եմ՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը ծիծաղելի է․ Տիգրան Աթանեսյան (տեսանյութ)

Ես վերջերս խոսել եմ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հետ։ Նա վստահեցնում է, որ այն ժամանակ անհնար էր բացահայտել տասը զոհերի հանգամանքները, բայց Մարտի 1-ը տասը զոհերի սպանությունը չէ, այն բավականին երկար պրոցես է, որը պետք է բացահայտվեր ու չի արվել»։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:


Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ «Մարտի 1»-ն ամբողջությամբ բացահայտված է, Տիգրան Աթանեսյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է և շատ բան կարող է ասել, բայց «Մարտի 1»-ը բացահայտված չէ և պնդում եմ՝ Ռոբերտ Քոչարյանին էլ առաջադրված մեղադրանքը ծիծաղելի է»։

Քաղաքագետ Արա Վարդանյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար երկիրը կառավարելու միակ միջոցը մարդկանց փողոց հանելն ու ֆեյսբուքյան գրառումներ անելն է։ Նա համոզված է, որ քայլերթին շատ մարդ չի լինելու և անգամ մեծ է հավանականություն, որ այն չեղարկվի. «Պարզապես բոլորս պետք է հիշենք մի բան․ այսօր այդ երթը ուզում է իրականացնել մի մարդ, որը դատարանի օրինական վճռով դատապարտվել էր անազատության՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման համար»։


Ըստ Արա Վարդանյանի՝ Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ իրավունք ունի նման քայլերթեր նախաձեռնել։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դիտարկման կարգով հիշեցրեց, որ ինքը ժամանակին պնդել է և այսօր էլ պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է անարդարացի և անմեղ․ «Ցավոք՝ Նիկոլ Փաշինյանին դատապարտող դատավորը մինչև հիմա աշխատում է, ճիշտ է՝ վճիռն էլ օրինական ուժի մեջ է, սակայն այն բողոքարկվել է ՄԻԵԴ և սպասում են վճռին»։

Փաստաբանը կարևորում է «Մարտի 1»-ի բացահայտումը. «Ես վերջերս խոսել եմ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հետ։ Նա վստահեցնում է, որ այն ժամանակ անհնար էր բացահայտել տասը զոհերի հանգամանքները, բայց «Մարտի 1»-ը տասը զոհերի սպանությունը չէ, այն բավականին երկար պրոցես է, որը պետք է բացահայտվեր ու չի արվել»։

Հաղորդման երրորդ հյուրի՝ «7or.am» կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանի գնահատմամբ էլ, եթե անգամ Նիկոլ Փաշինյանն իրավական առումով դատապարտվել է անարդարացիորեն, միևնույն է, նա բարոյական առումով իր քաղաքական մեղքն ունի․ « «Մարտի 1»-ի տասը զոհերի համար Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն կրում է և զոհերի իրավահաջորդներին 30 մլն դրամ տրամադրելով փորձում է փոխհատուցել իր մեղքը»։

Արեգնազ Մանուկյանի խոսքով՝ վիճելի է, թե արդյոք պե՞տք էր, որ «Մարտի 1»-ին անկարգություններ հրահրողները դատապարտվեին ու այդ էջը վերջնականապես փակվեր. «Նախկին իշխանությունները կարող էին դատապարտել, վենդետա իրականացնել, բայց դրա փոխարեն իրենք իրենց ուժերը ներդրել են պետության տնտեսական զարգացման վրա»։

Արեգնազ Մանուկյանը ևս կարծում է, որ քայլերթին շատ մարդ չի լինի և իշխանությունը մանիպուլյացիաներով կհայտարարի, որ պատճառը կորոնավիրուսն է, ոչ թե իրենց վարկանիշի անկումը։

Խոսելով պետական համակարգում տրված պարգևավճարների մասին՝ քաղաքագետ Արա Վարդանյանն ասել է. «Պնդում եմ՝ Հայաստանում կոռուպցիան ընդհանրապես չի վերացել։ Իշխանությունը հասարակության վրա «ծախում է» մի միֆ, որ այսօրվա նախարարները կաշառված չեն և ավելի լավ է, որ ժողովուրդն ասի՝ նախարարը ստանում է միլիոնից ավել գումար, քան կաշառված է»։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ հռետորական հարց է բարձրացնում՝ ժողովրդին որևէ մեկը հարցրե՞ց՝ ուզու՞մ եք վարչապետի համար զրահապատ նոր մեքենա գնենք։

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Ֆրանսիայի 80 դեպարտամենտում եղանակային վտանգի նախավերջին մակարդակ են հայտարարել Մի՛ խանգարի ու լսի՛․ Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ սրվեց իրավիճակը (video) Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում Ստացվում է՝ կառավարությունը ադրբեջանցի մասնագետներ է բերել, որ ՀՀ-ում որոշեն՝ որտեղ ինչ պետք է լինի Վա՜յ, էս ո՞վ ա․ ՊԵԿ-ի նախկին «թալանչին» ձեր 122-րդ համարն ա․ Մանուկյանը ԱԺ-ում նկարներ ցույց տվեց (video) Գրիգորյանի նկատմամբ դատախազն արդեն հարուցել է հանրային քրեական հետապնդում ԱՄՆ-Իրան դիմակայության պայմաններում TRIPP-ի իրագործումն անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար Ինձ խայթելուց առաջ հիշեցնեմ՝ ձեզ հետ 3,5 տարի եմ աշխատել, ՀՀԿ-ի հետ 1,5 տարի․ Ասլանյանը՝ ՔՊ-ին (video) Էդուարդ Հակոբյանը, Եղիազար Վարդանյանը, Սուրեն Թովմասյանը կվերանշանակվեն ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մարտուն Գրիգորյանին ձերբակալել են դատարան ներկայացնելու նպատակով․ փաստաբան Երևանում բախվել են «Hongqi»-ն ու «Mercedes»-ը. բժիշկներն արձանագրել են վարորդներից մեկի մահը 48-ամյա վարորդը Ford-ով բախվել է էլեկտրասյանը և հայտնվել ձորում․ կա 2 վիրավոր Գրիգորյանը ձերբակալվել է Ինչ է սպասվում ԱԽՔ Արմեն Գրիգորյանին․ «Ժողովուրդ» ՔԿ-ն փակեց օբյեկտները, իսկ կարևոր հարցերը՝ «նախաքննության գաղտնիքով»․ «Ժողովուրդ» Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Քաղաքական տարբերակ է քննարկվում. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի վարչաբենդն այլեւս չի՞ գործում. «Հրապարակ» Արցախցիների բնակապահովման ծրագիրը գրեթե անիրագործելի է դարձել. «Հրապարակ» Մարտուն Գրիգորյանին կալանավորելու որոշում է կայացվել Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. «Հրապարակ» 2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am