Լեւոնական «թալանչիները» խաղից դուրս․ Փաշինյանի խտրական քայլը

Սահմանադրական հանրաքվեն դեռեւս տեղի չի ունեցել, հայտնի չէ ԱՅՈ-ն կհաղթի, եւ իշխանությունը վերջապես կձեւավորի իր երազանքների կամակատար բարձր դատարանը, բայց արդեն գործուն քայլեր են արվում ու մատնում, թե իրականում ինչու են ուզում ազատվել այսօրվա կազմից եւ ձեւավորել այս կառույցը խամաճիկ դատավորներով: Այսպիսով՝ իշխանությունը պատրաստվում է բառի բուն իմաստով խլել նախկին պաշտոնյաների ունեցվածքները:

Ամիսներ շարունակ քննարկվում էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, բազում քննադատություններ կային դրա վերաբերյալ, թվում էր, թե իշխանությունը կհրաժարվի դրանից, բայց ոչ, երեկ այն ներկայացվել է Ազգային ժողով ու քննարկվել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
Արդարադատության նախարարի ներկայացմամբ, իրավասու մարմինը` հավաքած տեղեկատվության հիմա վրա, կարող է դիմել դատարան` քրեական գործ հարուցելու խնդրանքով, եթե անձին պատկանող գույքի ծավալը եւ նրա օրինական եկամուտների տարբերությունը 25 միլիոն դրամ եւ ավելի է: Դատարանում գործի քննությունը քաղաքացիական ընթացակարգով է ընթանալու: Սկզբնական ապացուցման բեռը կրելու է պետությունը, ապա՝ պատասխանողը եւ հայցվորը: Կառավարությունն առաջարկում է, որ իրավասու մարմինը ապօրինի ծագման մասին ուսումնասիրություն սկսելու որոշումից հետո կարող է ուսումնասիրել նախորդող տասը տարիները: Բացառություններ ևս նախատեսված են. ըստ այդմ, իրավասու մարմինը կարող է ուսումնասիրություններ կատարել մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը: Այսինքն, ինչպես նկատելի է Լեւոնական պաշտոնյաներին այս օրենքը չի առնչվում, մինչդեռ հասարակությունն ամենաշատը խոսել է հենց նրանց թալանի ու գողոնի մասին: Անունները շատ են, փաստերը՝ ճշգրիտ, մամուլում դրանց մասին տասնյակ-հարյուրավոր նյութեր են գրվել:
Նշենք, որ կարգավորումները չեն տարածվում մասնավոր անձանց և գործարարների վրա, խոսքը միայն պաշտոնատար անձանց մասին է։

Օրենքի գործողության ոլորտում կներառվեն նաեւ «քրեական ենթամշակույթին» վերաբերող դեպքերը: Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի պաշտպանության իրավունք չի տրվում: Խոսելով Սահմանադրական արգելքի մասին, ըստ որի անձի վիճակը վատացնող օրենք չի կարող լինել, նախարարը նշում է Գերմանիայի ՍԴ-ի որոշման օրինակը: ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյան այս մասով իր անհամաձայնությունը հայտնեց՝ նկատելով, որ Գերմանիայի ՍԴ որոշումը մեզ համար հիմք չի կարող լինել, մենք Սահմանադրական արգելք ունենք նման դեպքերի համար` անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տրվել չի կարող: Հենց այստեղ է թաղված շան գլուխը, եթե ՍԴ-ում Նիկոլ Փաշինյանն ունենա իր դատավորներին, ապա հարցն անլուծելի չի դառնա եւ թքած ունենալով սահմանադրական արգելքների վրա, հարցին լուծում կտան այնպես, ինչպես շեֆն է ցանկանում: Պատահական չէ, որ մի քանի օր առաջ Փաշինյանը կառավարության նիստում խոսեց Մոնումենտի շքեղ առանձնատների եւ դրանց ապօրինի լինելու մասին, այժմ պարզվում է, որ օրինականների համար էլ է նա խնդիր ստեղծելու:

Անի Սահակայան

դիտվել է 4436 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am