Ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը, որ անգամ մեկ կեղծիքի դեպքում կկտրի իր ձեռքը՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ «Պարոն Փաշինյանի այդ մտքին վերաբերվում եմ շատ լուրջ, նման տրամադրություններ ունենք նաեւ մենք»: Բոլորով կտրելո՞ւ եք ձեր ձեռքերը։ «Իհարկե, մենք չենք կտրելու մեր ձեռքերը, փոխաբերական իմաստվ հնչած միտքն ավելի կոնտրաստի բերելու համար էր արված։ Այո, արվել է արտահայտություն, եւ մենք ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որ լինի ժողովրդական-ժողովրդավարական արդար հանրաքվե»: Պոպուլիզմ չկա՞ այդ հայտարարության մեջ։ «Պոպուլիզմի նշույլ իսկ չկա»: Բա կեղծիք չէ՞, որ հենց առաջին օրով «Այո»-ի լոգոն տարած-հետ բերած էր։ «Լոգոյի հետ կապված` որեւէ բովանդակային խնդիր չեմ տեսնում, դիզայնի խնդիր` գուցեեւ, սակայն մի մոռացեք, որ ամեն լավ նորը լավ մոռացված հինն է»:
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը