Ապրիլի 5-ի հանրաքվեից առաջ նոր բոլոլա կսկսվի


Պարգևատրումների թեման շարունակում է մնալ հանրային քննարկումների կիզակետում և լրացուցիչ հարցեր է առաջ բերում հատկապես այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակում է թվեր ավելի քան 1 մլն մարդու աշխատավարձի բարձրացման մասին: Փաշինյանի ասած աշխատավարձերի բարձրացումն առավելապես պայմանավորված է հունվարի 1-ից ուժի մեջ մտած եկամտային հարկի համահարթեցման և նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրենքներով: Դրա արդյունքում աշխատավարձերը բարձրացել են 500 դրամից սկսած և միջինում հասնում է 5-7 հազար դրամի` լավագույն դեպքում: Մինչև 13 հազար դրամ ավելացել է նվազագույն աշխատավարձ ստացողների վարձատրությունը: Բայց այս թվերը որևէ կերպ չեն կարող համեմատվել նախարարների, փոխնախարարների և մնացած բարձրաստիճան պաշտոնյաների բարձր պարգևավճարների հետ: Նախարարների, փոխնախարարների պարգևավճարները սահմանվել են դեռևս անցյալ տարի` գաղտնի ռեժիմով: Ինչպես հայտնի է, սահմանվել են նախարարների, մարզպետների գերատեսչությունների ղեկավարների ամսական պարգևատրումների չափեր, որոնց համաձայն՝ նախարարի ամսական աշխատավարձ՝ գումարած պարգևավճարը կազմում է 1.5 միլիոն դրամ, փոխնախարարներինը` 1 միլիոն դրամ, մարզպետներինը` 900 հազար դրամ: Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով այս հարցին` հրապարակավ հայտարարեց, որ պարգևավճարները դիտարկում է որպես աշխատավարձի մաս: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ դրանք տրվում են յուրաքանչյուր ամիս։ Բայց արի ու տես, որ նախարարներ անգամ այսքանով էլ չեն բավարարվում: Նրանք բացի 1,5 մլն աշխատավարձից նաև այլ պարգևատրումներ են ստանում: Այս մասին են վկայում ԶԼՄ-ներում հրապարկված տարբեր գերատեսչություններից ստացված հարցումների պատասխանները: Օրինակ` ընդամենը վերջերս պարզվեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 2019 թ-ին շուրջ 30 հազար դոլարի պարգևատրում է տվել ինքն իրեն:
Մինչդեռ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը , սահմանում էր, որ հատուկ առաջադրանքների և/կամ որակյալ աշխատանքի կատարման համար պաշտոնատար անձին պարգևատրում կարող է տրվել տարեկան ոչ ավելի, քան 3 անգամ: Միայն 2019թ. նախարարներն առնվազն 4 անգամ ստացել են պարգևատրում: Պետական ծառայողների պարագայում օրենքը պարգևավճարի հիմքում դրել է այն ճիշտ տրամաբանությունը, որ պարգևավճար տրվում է որակյալ աշխատանքի և/կամ հատուկ առաջադրանքի կատարման դիմաց՝ որպես բացառիկ խրախուսական միջոց, և ոչ թե՝ որպես ամենամսյա վճարում։ Բայց հեղափոխական պաշտոնյաներն այս տրամաբանությունը խախտել են ամբողջությամբ` նախ ամեն ամիս պարգևատրման հոդվածի տակ բարձր վարձատրություն են ստանում, սրանից բացի նաև առանձին պարգևատրումներ են տալիս իրենք իրենց:
Ինչևէ, գաղտնի հոդվածի տակ քողարկված պարգևատրումների հարցը սակայն ապրիլի 5-ի հանրաքվեի նախօրյակին կարող է գլխացավանք դառնալ իշխանության համար: Բանն այն է, որ մինչև մարտի 31-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պարտավոր է հրապարակել բարձրաստիճան պաշտոնատար և նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը: Հայտարարագրի մեջ նախորդ տարվա եկամուտները, այդ թվում նաև աշխատավարձն ու պարգևատրումները հստակ երևալու են: Հենց այդ տվյալները հրապարակվեն, նոր բոլոլա կսկսվի:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 6853 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am