Սիրտը վատացավ ու չկարողացան փրկել. ինչից է մահացել Սամվել Կարապետյանը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր լուր տարածվեց, որ մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։

Կարապետյանն արդեն տևական ժամանակ հրաժարվում էր տաղավարային հարցազրույցներից ու նկարահանումներից և գերադասում լրագրողներիս հարցերին մեկնաբանություն տալ հեռախոսով։

ArmDaily.am-ի հետ զրույցում Կարապետյանի դուստրը ասաց, որ հայրը տևական ժամանակ տառապում էր քաղցկեղով։ «Լեյկոզ էր, 4-րդ աստիճանի։ Այսօր աղիքը խցանվել էր, ճնշումը իջել էր, սիրտը վատացավ ու չկարողացան փրկել»,-ասաց Կարապետյանի դուստը։

Կարապետյանի մահվան առնչությամբ համցանցում ցավակցություններ են հայտնում նրան ճանաչողներն ու անծանոթները։

«Սամվելը բացառիկ ճիշտ, կոռեկտ, սկզբունքային ու շիտակ մարդ ու ընկեր էր։ Հազվադեպ են նման շիտակ մարդիկ։ Խորապես ցավում եմ; Թեկուզ գիտեի, որ հիվանդ է, բայց մտածում էի, որ առողջանալու է ու նորից սկսելու է մասնակցել մեր գործունեությանը։ Հավատս չի գալիս, որ էլ մեզ հետ չէ»,-գրել էր օգտատերներից Արթուր Արմինը։

«Էնքա՛ն կարևոր գործ էր անում հայրենիքի համար, դեռ էնքա՛ն անելիք ուներ ու գնաց, ընդամենը 58 տարեկանում։ Շատ, շատ ցավալի լուր էր․․․»,-գրել է Սրբուհի Համբարձումյանը

Հրանտ Շահբազյանն էլ նշել էր, որ եթե գոյություն ունեն անփոխարինելի մարդիկ, ապա Սամվելին կարելի էր անվարան դասել նրանց շարքում, հազար ափսոս:

Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։

1978 թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։
Սկսած 1975 թվականից՝ ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում և ցուցակագրում է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։

Կարապետյանը հայտնի էր որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։ Նա կարծում է, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն։
Իր փաստերը 2007 թ. ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008 թ. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։

դիտվել է 2149 անգամ
Լրահոս
Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․գտնվում է հացադուլավորների համար առանձնացված խցում Լադիմիր Լադիմիրիչ ասելուդ նայե՞նք, թե՞ «ռուսի ագենտ» բռնելուդ․․․ Նիկոլ Փաշինյանը սերիական մարդասպան է. Ռոբերտ Քոչարյան Ռուսաստանում դժբախտ պատահարի հետևանքով հայ է մահացել. «Հրապարակ» Ամենադժվարը հասարակության մեջ արմատացած ագրեսիվ քաղցկեղին դիմակայելն է․ Ղամբարյան Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ BBC-ն հրաժարվել է Ստարոբելսկ այցելելուց, իսկ CNN-ն արձակուրդում է. Զախարովա ԱՄՆ-ի հետ բանակցությունները միտված են բացառապես բոլոր ճակատներում պատերազմի դադարեցմանը․ Իրանի ԱԳՆ Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ ոստիկան է զոհվել Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել «Հայ իրականության մեջ սատանայի թիվը 13-ը չէ, նույնիսկ 666-ը չէ…». Արմեն Աշոտյան Մեկ օրում Հորմուզի նեղուցով 25 նավ է անցել Նստած-հելած տղա եմ . Ռոբերտ Քոչարյան Իրանում հայտարարել են՝ ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծելու շանս կա Թանկարժեք ժամացույցներ, որսորդական hրացան և կես միլիոն դոլար մրցանակ. ինչ են հայտարարագրել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները. Hetq.am Ու ոչինչ, որ ձեր աննորմալ խելքից ես ու իմ նման էլի շատ մարդիկ են տուժելու․ Արա Պողոսյան Թրամփը հրապարակել է Իրանի քարտեզը ԱՄՆ դրոշի գույներով Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան Դիլիջանում 43-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների ու ծառերի մեջ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան. փաստաբան Եթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում Ռուսաստանի հետ.Կարապետյան Երբ կառավարությունը սկսում է խաղաղ կրակի հետ, այրվում է ժողովուրդը. Ռոբերտ Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am