Իսկ դա հետ կպահի՞ Ալիևին նոր ագրեսիայից

Հայաստանը դիվանագիտական այլ լծակներ չունի Երեկ կառավարությունը հաստատեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծի վերաբերյալ եզրակացությունը և ուղարկեց խորհրդարան։ Ըստ վարչապետի կողմից ստորագրված փաստաթղթի՝ օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորվի Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով, հաշվի կառնվեն հետագա զարգացումները, այդ թվում արտաքին գործոնները: Ներկայացնելով նախագիծը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ասաց. «Ըստ այդ եզրակացության, օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնվելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»: ԱԺ ուղարկված եզրակացությունում նաև ասվում է, որ երբ օրենքի նախագիծը խորհրդարանում քննարկվի, հարակից զեկուցմամբ հանդես կգա ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Առայժմ հայտնի չէ, թե նախագիծը երբ կքննարկվի խորհրդարանական հանձնաժողովում ու կընդգրկվի խորհրդարանի օրակարգում: Նիստին հետևած ճեպազրույցում Քոչարյանը ասաց, որ ադրբեջանական նոր ագրեսիայի դեպքում հարցը կմտնի խորհրդարանի օրակարգ։ «Ինչ վերաբերում է բուն ճանաչման խնդրին», - շարունակեց նա, - «ապա մեր դիրքորոշումը շատ հստակ է, որ եթե Ադրբեջանը փորձի խուսափել այս զինադադարի հաստատման ռեժիմից և նոր ագրեսիա ծավալի այդ հարցում, միանշանակ կմտնի օրակարգ»: Լրագրողների հարցին, թե արդյոք Արցախի ճանաչումը չի տապալի հակամարտության կարգավորման Մինսկի գործընթացը, Քոչարյանն արձագանքեց. «Մինսկի գործընթացի ավարտ կնշանակի Ադրբեջանի ագրեսիան, այլ ոչ թե մեր իրավական քայլերը»: Կառավարության նիստից ժամեր անց, երբ անգամ միջազգային որոշ լրատվամիջոցներ գրել էին, թե Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հարցի վերաբերյալ պարզաբանմամբ հանդես եկավ Արտգործնախարարությունը՝ մասնավորապես նշելով, որ կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն տալ Արցախի անկախությունը ճանաչելու նախաձեռնությանը։ «Հայաստանը բազմիցս հստակ հայտարարել է, թե որ դեպքում կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր՝ նման կարևոր որոշման կայացման պարագայում Հայաստանի Նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին», - ասված է հայտարարությունում։ Կառավարչության այս քայլն, իհարկե որոշակի դիվանագիտական ճնշման փորձ է Ադրբեջանի նկատմամբ: Պաշտոնական Երևանը փաստում է, որ եթե Ադրբեջանը այլևս չգործի դիվանագիտության կանոններով, Հայաստանը ստիպված կլինի փոխել մարտավարությունը։ Սա ևս ապացուցում է, որ Հայաստանը դիվանագիտական այլ լծակներ չունի, իսկ սա է հիմնական դիվանագիտական գործիքը, որով պետք է փորձի սանձել Ադրբեջանին: Սակայն, արդյոք դա արդյունավետ լծակ է, ու եթե Ադրբեջանը որոշի պատերազմել` միայն այն բանի համար, որ Հայաստանը կարող է ճանաչել Արցախը` դրանից հե՞տ է կանգնելու... Հազիվ թե: Ինչու՞ են «խառնվել» իրար Երեկ կառավարության որոշումից հետո միջազգային մամուլի թոփ լուրը Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու թեման էր: Որոշ արևմտյան ու ռուսական ԶԼՄ-ներ անգամ վերնագրերում էին նշել, թե Հայաստանը ճանաչեց ԼՂՀ-ն: Մոսկվան ստիպված եղավ հանդես գալ պարզաբանող հայտարարությամբ: Նախ` Լավրովը մեկ օր առաջ հանգստացրեց Բաքվին, ապա Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հանդես եկավ հայտարարությամբ: «Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին օրինագիծը պաշտոնական Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել», - ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում նշեց Պեսկովը` հավելելով, թե Կրեմլում շարունակում են ուշադրությամբ հետևել ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրադրությանը: «Մենք ուշադիր կերպով հետևում ենք այն բոլոր որոշումներին, որոնք կայացվում են այս համատեքստում: Կասկած չկա, որ մենք շարունակում ենք ակնկալել, որ հակամարտության կողմերը կխուսափեն քայլերից, որոնք կարող են խախտել բավական փխրուն հրադադարը` հանգեցնելով Ղարաբաղի գոտում ընդհանուր իրավիճակի սրացման», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը: Ավելի վաղ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն էր վստահեցրել, որ հայկական կողմից հավաստիացումներ են հնչել, որ Երևանը հավատարիմ է խաղաղ կարգավորման գործընթացին: «Երբ ես Երևանում էի, շփվում էի իմ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ, հետո՝ նրա հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, և հետո, երբ նա էր Մոսկվա ժամանել արդեն ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձություններից հետո, ինձ մշտապես հավատացրել են, որ Երևանը հավատարիմ է հարցի խաղաղ կարգավորման գաղափարին: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ընդհանուր համաձայնության համատեքստում, այլ ոչ թե միակողմանիորեն», - ասում էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Դե իսկ պաշտոնական Բաքուն գոհունակություն էր հայտնել Սերգեյ Լավրովի այս հայտարարության առթիվ: ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևի խոսքով` «Ադրբեջան ողջունում և կիսում է Լավրովի տեսակետն այս հարցում»: Հայաստանի կողմից ԼՂՀ-ի հնարավոր ճանաչումն, այսպիսով, միակ ու թերևս վերջին լծակն է, որը պաշտոնական Երևանը փորձում է գործի դնել, որպեսզի սանձի Ալիևին: Ալիևը, սակայն, եթե որոշի լայնածավալ պատերազմ սկսել, դրան կգնա` այլ երկրների համաձայնությունը ստանալով, ու հազիվ թե Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման սպառնալիքը նրան հետ կանգնեցի այդ քայլից: Այնպես որ, Հայաստանին այս լծակը թեև դիվանագիտական տեսանկյունից անհրաժեշտ էր, բայց գործնականում, այնքան էլ արդյունավետ չի` հաշվի առնելով բանակցային գործընթացի վրա դրա հնարավոր բացասական ազդեցությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների տրամադրությունների փոփոխությունը` Հայաստանի նկատմամբ: Թամար Բագրատունի

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am