Սեյրան Օհանյանի կինն այցելել է հերոս Հրաչ Գալստյանի կնոջը և նորածին դստերը. լուսանկարներ
Հերոս ծնած քու՛յր իմ ` Անահի՛տ, աչքդ լու՛յս
Ժպտա՛, խնդրում եմ… արցունքդ սրբի՛ր…
Հերոս որդուդ չքնաղ դուստրը՝ փոքրիկ Անահիտը, սուրբ օջախդ Աստծո լույս է բերել:
Մայիսի 7-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանն այցելել է Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»՝ տեսակցելու հերոսաբար նահատակված սպա Հրաչ Գալստյանի կնոջը և նորածին դստերը՝ Անահիտին:
Այսօր Հրաչի կնոջ՝ Անուշի տարեդարձն է:
-Բարի տարեդարձ, սիրելի՛ Անուշ:
Սպայի մայրը հպարտությամբ և գորովանքով նայում էր հարսին ու թոռնիկին՝ հերոսաբար փորձելով թաքցնել արցունքները:
Ջերմ զրույցից և նվերները հանձնելուց հետո Ռուզաննա Խաչատրյանը բժիշկների ուղեկցությամբ շրջայց է կատարել Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոնում», ծանոթացավ բուժհաստատության պայմաններին, ինչպես նաև տեսակցեց բոլոր ծննդկաններին՝ շնորհավորելով նրանց և նվերներ հանձնելով փոքրիկներին»:

