Ուզենաք էլ, չեք ձգի Հովիկ Աբրահամյանին հասնել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո» շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանին դուր չի գալիս, երբ իրեն համեմատում են Հովիկ Աբրահամյանի հետ, որը նույնպես եղել է տարածքային կառավարման նախարար, իսկ ընտրություններին՝ շտաբի պետ։ Թեպետ Պապիկյանն այսօր լծվել է ձայն հավաքելու գործին՝ մարզպետների վրա պլան է դրել, նրանք էլ ճնշումներ են գործադրում գյուղապետերի վրա, սպառնում են, որ եթե Այո-ն չհաղթի, իրենց տխուր օրեր են սպասվում: Բայց արիուտես Պապիկյանը մինչեւ հոգու խորքը խոցվում է Աբրահամյանի հետ համեմատությունից.
«Խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ, ես որևէ համեմատության եզր չեմ տեսնում», - ասում է իշխող կուսակցության վարչության նախագահը:

Սուրեն Պապիկյանը վատ չի զգում, որ իրենց թիմում կան նախկին ՀՀԿ-ականներ, թալանի ու կոռուպցիայի մեջ մեղադրվող անձինք, վատ չի զգում, որ նախկին ընտրատասովչիկները հիմա իշխանության համար են աշխատում, բայց վատ է զգում, որ համեմատվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այն դեպքում, երբ իրականում, այո, համեմատելու եզր էլ չկա: Ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի, Սուրեն Պապիկյանն ինքնուրույն մտածելու, գործելու կարողություն էլ չունի: Նրանք, ովքեր հետեւել են Պապիկյանի ասուլիսին, կփաստեն, որ Պապիկյանն ամբողջությամբ կապկում է Նիկոլ Փաշինյանին՝ սկսած դեմքի միմիկաներից, վերջացրած բառերի ընտրությունից ու հռետորաբանությունից:

Շեֆի պես նա էլ հիմնականում դիմում էր մանիպուլացիաների ու փորձում հուզիչ պարզաբանումներ տալ, թե որքան կարեւոր է սահմանադրական հանրաքվեն, առավել եւս ազատ ընտրությունները.«Սա մեր որդեգրած սկզբունքն է, հավատամքն է, որից մենք չենք հրաժարվելու: Մենք պետք է գնանք, մարդկանց հետ զրուցենք, ու ասենք՝ այս պրոցեսը շատ կարեւոր է: Մենք չենք խուսափում մեր ժողովրդի հետ խոսելուց»:

Իսկ իր դատվածության փաստը թաքցնելու մասին պարզապես գերազանցեց Փաշինյանին՝ իրականությունը ֆռռացնելու եւ իր ուզած ձեւով ներկայացնելու հարցում: Հիշեցնենք, որ ըստ Հրապարակի՝ Պապիկյանը զինծառայության ժամանակ դանակով հարվածել է հրամանատարին և դատապարտվել է ազատազրկման եւ ազատ արձակվել 2007 թվականին համաներումով: Սուրեն Պապիկյանը հրապարակումից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում փաստացի ընդունել էր դատվածության փաստը, միեւնույն ժամանակ նա ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հորդորել էր պարզել, թե ում ձեռքով ու ինչպես է իր անձնական կյանքին վերաբերող գաղտնի ինֆորմացիան դարձել իր անունը կեղտոտելու առիթ: Նա հայտարարել էր, որ դա նպատակ ունի «այո»-ի շտաբի աշխատանքները մրոտել։ Ապա ՀՔԾ-ում քրեական գործ հարուցվեց անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առիթով / ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ և 308-րդ հոդվածի 1-ին մասով/։

Ասուլիսում Պապիկյանը կրկին պնդեց, որ անթույլատրելի է իր անձնական կյանքին վերաբերող տվյալները դուրս հանել ու ինքը պարզելու է, թե ով է դրա հեղինակը: Փոխարենը սույն պաշտոնյան բացատրի հանրությանը, թե ինչ է եղել, ինչպես եւ ինչու է նա թաքցրել հանրությունից այդ փաստը, ամեն ինչ պտտում է <<դավադիր>> անձանց կողմը ու զոհի կարգավիճակ ընդունում: Հարկ է նշել, որ Պապիկյանի այդ հայտարարությունից հետո իրավապաշտպանները կրկին հակադարձեցին, որ անձնական տվյալների պաշտպանությունը բացարձակ իրավունք չէ եւ բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում հասարակությունն իրավունք ունի իմանալ բարձրաստիճան պաշտոնյայի անցյալին վերաբերող որոշակի տեղեկություններ: Բայց ինչպես ասացին՝ Պապիկյանը չի ուզում այդ մասին խոսել, քանզի նա ամենավերեւից է ստացել նման հրահանգ, Նիկոլ Փաշինյանը չի կարող ապրել առանց թվացյալ թշնամիների:

Անի Սահակյան

դիտվել է 4466 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am