Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է մոտ 30 000 ԱՄՆ դոլար պարգևավճար. Analitik.am

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 ՀՀ դրամ՝ մոտ 31 000 ԱՄՆ դոլար պարգևավճար: Այս մասին հայտնում է Analitik.am կայքը և տեղեկացնում, որ հարցմանն ի պատասխան վերոնշյալ նախարարությունից տեղեկացրել են.

«Բաթոյանը 2019թ. մինչև մայիս ամիս պարգևավճար չի ստացել, մայիսից հետո ամեն ամիս ստացել է 1 342 827 ՀՀ դրամ պարգևավճար, իսկ դեկտեմբեր ամսին՝ 5 166 699 ՀՀ դրամ պարգևավճար:

Նախարարի աշխատավարձը 2019թ. հունվարին եղել է 420 000 ՀՀ դրամ, փետրվարից մինչև դեկտեմբեր՝ ամսեկան 793 680 ՀՀ դրամ, իսկ 2019թ. դեկտեմբերին Բաթոյանը ստացել է 2 597 122 ՀՀ դրամ աշխատավարձ:

2019թ. դեկտեմբերին նախարար Զարուհի Բաթոյանի աշխատավարձն ու պարգևավճարը միասին կազմում է 7 763 821 ՀՀ դրամ՝ մոտ 16 000 ԱՄՆ դոլար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ուդումյան Արմանը 8 ամսում ստացել է մոտ 11 միլիոն ՀՀ դրամ պարգևավճար, որից 3 508 116 ՀՀ դրամը դեկտեմբեր ամսին, 1 504 926-ը՝ հուլիս ամսին, իսկ մնացածը 2019թ. մայիսից հետո ամեն ամիս մոտ 1 միլիոն ՀՀ դրամի չափով: Ուդումյանը միջինում ստացել է ամսեկան 562 190 ՀՀ դրամ աշխատավարձ, բացի հունիս ամսից՝ 1 383 165 ՀՀ դրամ և օգոստոս ամսից՝ 859 085 ՀՀ դրամ:

Նախարարի մյուս տեղակալ Գեմաֆին Գասպարյանը, ով նշանակվել է 2019թ. փետրվարին, 8 ամսվա ընթացքում ստացել է մոտ 13 միլիոն պարգևավճար, որից ամենաշատը դեկտեմբեր ամսին՝ 4 097 604, ամենաքիչն օգոստոսին՝ 987 277 ՀՀ դրամ, փոխարենն օգոստոս ամսին Գասպարյանը ստացել է 1 829 191 ՀՀ դրամ աշխատավարձ, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին էլ՝ 780 295 ՀՀ դրամ աշխատավարձ, մնացած ամիսներին՝ 661 400 ՀՀ դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սաիրյան Սմբատի պարգևավճարների գումարն էլ 2019թ. մայիսից մինչև տարեվերջ կազմել է մոտ 11 միլիոն ՀՀ դրամ, որից ամենաշատը ստացել է նորից դեկտեմբեր ամսին՝ 3 508 116 ՀՀ դրամ, ամենաքիչը մայիսին՝ 942 736 ՀՀ դրամ:

Սմբատ Սաիրյանը միջինում ստացել է ամսեկան 562 190 ՀՀ դրամ աշխատավարձ, բացի 2019թ. դեկտեմբերից՝ 1 321 302 ՀՀ դրամ, հուլիսից՝ 658 804 ՀՀ դրամ և օգոստոսից՝ 731 313 ՀՀ դրամ:

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանի պարգևավճարները 8 ամսում կազմել են մոտ 11 միլիոն ՀՀ դրամ, որից ամենաշատը ստացել է 2019թ. դեկտեմբերին՝ 3 508 116 ՀՀ դրամ, ամենաքիչը մայիսին՝ 942 736 ՀՀ դրամ: Անդրեասյանը ստացել է ամսեկան 562 190 ՀՀ դրամ աշխատավարձ, բացի օգոստոս ամսից՝ 1 524 279 ՀՀ դրամ:

2019թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և փոխնախարարների աշխատավարձերի համար տրված գումարը կազմում է 41 միլիոն 704 373 ՀՀ դրամ, իսկ պարգևավճարների գումարը՝ 59 միլիոն 868 634 ՀՀ դրամ:

2019թ. նախարարության ողջ աշխատակազմի պարգևավճարների գումարը կազմել է մոտ 373 միլիոն ՀՀ դրամ: Նշենք, որ այս թվի մեջ ներառված չեն Զբաղվածության պետական գործակալության և Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատակիցներին տրամադրված պարգևավճարների գումարը:

Նյութի մանրամասներին կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am