Լոնդոնի նոր քաղաքապետը՝ լեյբորիստ Սադիկ Հանը, Լոնդոնի տաճարում հավատարմության երդում է տվել:
«Ես Սադիկ Հանն եմ՝ Լոնդոնի նոր քաղաքապետը: Ես կլինեմ բոլոր լոնդոնցիների քաղաքապետը: Ես խոստանում եմ, որ ամեն ինչ կանեմ, ինչ որ իմ ուժերի սահմաններում է, որպեսզի ավելի լավը դարձնեմ Լոնդոնը»,- ասել է նա երդման արարողության ժամանակ:
Հանը պատմության մեջ առաջին մահմեդականն է, որ դարձել է Լոնդոնի քաղաքապետ: Պաշտոնապես նա իր պարտականություններին կանցնի մայիսի 9-ին, տեղեկացնում է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ Լոնդոնի քաղաքապետի ընտրություններում ընտրողների 44% ձայների առավելությամբ հաղթանակ է տարել ծագումով պակիստանցի 46-ամյա Սադիկ Հանը: Նա կփոխարինի 2008-ից ի վեր այդ պաշտոնը ստանձնած Բորիս Ջոնսոնին:
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը