Ռուսաստանը ԼՂ խնդրում ստվերային դեր է ստանձնել. Zenith

Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտությունը Եվրոպայի ամենատեւական ռազմական հակամարտությունն է, որտեղ Ռուսաստանն ստվերային դեր է ստանձնել՝ զինելով երկու կողմերին: Այս մասին գրում է գերմանական Zenith-ը: Ըստ պարբերականին, 1994-ին կնքված փխրուն հրադադարից հետո միջազգային միջնորդները ապարդյուն փորձել են գտնել այս խնդրի երկարաժամկետ կարգավորում: Ի՞նչն է պատճառը, որ այս հակամարտության կարգավորումն այդքան բարդ է: 2014-ի ամռանը շփման գծում եղան 1994-ից՝ այսինքն ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո ամենալուրջ խախտումները: Այդ խախտումները շարունակվեցին մինչեւ 2015-ը, ընդ որում այնպիսի զինատեսակների գործածումով, որոնք մինչ այդ երկու կողմերն էլ չէին գործածել: Ռեգիոնալ փորձագետները նախազգուշացնում են, որ այս «սառեցված » հակամարտությունը ռազմական էսկաալացիայի վտանգ է պարունակում: Բռնությունները կարող են արագ դուրս գալ վերահսկողությունից ու վերածվել լայնածավալ ռազմական դիմակայության: Լեռնային Ղարաբաղը համարվում է Հարավային Կովկասի առանցքային հակամարտությունը, որը նույնիսկ ավելի վտանգավոր է, քան Վրաստանի ու նրանից անջատված տարածաշրջանների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջեւ հակամարտությունը, չնայած դրանք 2008-ին հանգեցրեցին Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ հնգօրյա պատերազմի: Հոդվածագիր ու լրագրող Թոմաս դե Վաալը 2003-ին հրատարակեց «Սեւ պարտեզ» գիրքը, որը նվիրված է ղարաբաղյան համակարտությանը՝ այն նկարագրելով որպես ամենաանզիջում ու տեւական հակամարտություն Սեւ ու Կասպից ծովերի միջեւ ընկած ամբողջ տարածաշրջանում: Հենց այս հակամարտությունն է ստեղծում հիմնական խոչընդոտը տարածաշրջանային համագործակցության համար, որն ընդգրկում է երեք հարավկովկասյան պետություններն ու այն երկիրը, որին սովորաբար վերագրում են Եվրոպայի ու Ասիայի միջեւ ցամաքային կամուրջի գործառույթը: Այս հակամարտության պատճառով Հայաստանի ու հարեւան Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ փակված սահմանները բոլորովին չեն համապատասխանում այդ կամուրջի գործառույթին: Կասպից ու Սեւ ծովերի միջեւ իսկապես ձեւավորվել է միջանցք՝  Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի տարածքներով անցնող խողովակաշարերով ու երկաթգծային ու ճանապարհային նոր մայրուղիներով, բայց այդ ուղիները շրջանցում են Հայաստանը: Ի տարբերություն Վրաստանի, որտեղ ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայված է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վարչական սահմանների երկայնքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում գոյություն չունի նմանատիպ միջազգային մոնիտորինգային առաքելություն: Հազարավոր զինվորներ ու դիպուկահարներ կանգնած են դեմ հանդիման: Սահմանը ներկայացվում է որպես շփման գիծ, որտեղ շփումն առաջին հերթին զենքերին է վերաբերում: Հայկական կողմը դժվար թե կարողանա խաղաղություն ակնկալել, երբ ներկայումս Բաքվում ռազմատենչ հայտարարություններ են հնչում եւ անվտանգության ոչ մի երաշխիք չի ստեղծվում Լեռնային Ղարաբաղի համար: Ավտորիտար ռեժիմներ ունեցող երկրներում քաղաքացիական հասարակությունը, որպես կանոն քիչ հեղինակություն է վայելում, հատկապես առաջ է մղում հակամարտության հակառակ կողմի հետ երկխոսություն սկսելու գաղափարներ: Ադրբեջանում վերջին երկու տարում պետությունը կոշտացրել է իր հարաբերությունները քաղաքացիական հասարակության հետ: Բազմաթիվ իրավապաշտպաններ, լրագրողներ ու գիտականներ, որոնք Հայաստանի հետ երկխոսության կոչեր էին անում, ձերբակալվել ու բանտարկվել են: Այս հակամարտությունը պետք է անպայման հայտնվի միջազգային քաղաքական օրակարգում: Եվրամիությունը առայսօր շատ զուսպ մոտեցում է ունեցել այս խնդրի նկատմամբ՝ միջնորդությունը թողնելով ԵԱՀԿ-ին ու Մինսկի խմբին: Լեռնային Ղարաբաղը պետք է հայտնվի միջազգային քաղաքականության ուշադրության կենտրոնում, ընդ որում այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է Ռուսաստանի աջակցությունը: Բայց այն մնացել է ստվերում Ուկրաինայի ճգնաժամի հետեւանքով: Ռուսաստանը այս հակամարտությունում ավելի շատ ստվերային դեր է ստանձնել՝ զինելով երկու կողմերին՝ չնայած անվտանգության ու քաղաքական ոլորտներում Հայաստանի հետ իր դաշնակցային հարաբերություններին: Մեկ այլ արտաքին դերակատար՝ Թուրքիան, հետխորհրդային տարիներին ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա: Քիչ հավանական է, որ Թուրքիան կկարողանա չեզոք միջնորդի դեր կատարել այս հակամարտությունում, քանի որ Ադրբեջանին համարում է «եղբայրական երկիր», մինչդեռ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում պատմական խորը արմատներ ունեցող խնդիրներ կան: Անկարայի ու Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ սկսելու փորձը 2008-ին ձախողվեց ղարաբաղյան չկարգավորված խնդրի պատճառով: Փաստորեն այս հակամարտության բացասական հետեւանքները շատ ավելի հեռու են տարածվում, քան Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկկողմ դիմակայությունը:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան Հայ լինելու բոլոր որակները պիտի կորցրած լինես, որ այդ երիտասարդներին բանտ տանես Փաշինյանը 26 թվականի ժողովրդի մեջ ուզում է 18 թվականի ժողովրդին տեսնել, բայց չի ստացվում. Հրապարակ Իրանը հերքել է երկրի Գերագույն առաջնորդի առողջության վերաբերյալ ասեկոսեները Հրատապ․ Սերո Խանզադյան փողոցում տներ են այրվում Սիրիայի առաջնորդը բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ Իսրայելը դադարեցնում է Ֆրանսիայից զենքի գնումները Թրամփը պարտվում է Իրանի դեմ պատերազմում. Foreign Policy Եթե ՀՀ-ում կա մեկը, ով Ծաղկազարդի օրը թույլ է տալիս 18 տարեկան երիտասարդի hարվածեն, ինքը ո՛չ հայ է, ո՛չ էլ քրիստոնյա. Գևորգ Գևորգյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am