Երբ իմացել են, թե ինչ են ներկայացնելու և ի՛նչ գնով, ամոթից կապտել են...

ՔՊ-ի փողահավաքից լուսանկարված մի տեսարան առանձնապես տպավորվեց՝ ստվերելով (չշփոթել հեղափոխական գուսանի հետ) անգամ իշխանական թիմի անհրապույր լոգոյի պատկերը: Նկատի ունեմ այն լուսանկարը, որտեղ իշխանական «Քաղպայմանագրի» ղեկավար կազմը, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, կանգնած է՝ ձեռքերը, ինչպես ավելի կոռեկտ ձևակերպել... Հա՛, կանգնած է՝ ձեռքերը գոտկատեղից ներքև, աճուկի մոտ հանգուցած դիրքով:

Նայում եմ, ուրեմն այդ լուսանկարին ու ինքս ինձ հարցնում. որտե՞ղ եմ նման մի բան տեսել: Ա՜, դե իհարկե, «Ռոմայի» վերջին խաղում, որ տուգանային հարված պիտի կատարեին, պաշտպանվող թիմի ֆուտբոլիստները «պատ» կազմեցին և ձեռքերը հենց այդ դիրքով էին պահել: Այսինքն, «Քաղպայմանագիրը», ֆուտբոլերեն ասած՝ «պա՞տ» էր կազմել, ումի՞ց կամ ի՞նչ տուգանային հարվածից են այդպես՝ ենթագիտակցորեն պաշտպանվում:

Չէ, բայց մի տեղ էլ էի նման բան տեսել: Դե, իհարկե՜, ախր մի երկու օր առաջ էի դիտում այդ ֆիլմը՝ Միխայիլ Ռոմմի «Սովորական ֆաշիզմ» վավերահրապարակախոսական կինոնկարը: «Երրորդ ռեյխի» առաջնորդն ու նրա պարտայգենոսսեներն էին ձեռքերն այդպես պահում:

Չէ, բայց «Այո»-ի քարոզչական տարբերանշանը, որին գործնական «հայերենով» ասում են՝ լոգո, շատ զի՛լ, չափազանց ուժեղ է ստացվել: Այնքան հզոր, որ դրամահավաք երեկույթից հետո շատերը ոչ Փաշինյանի ելույթից էին խոսում, ոչ էլ «հանգանակված» 205 միլիոն դրամից, այլ հենց միայն այդ լոգոյից: Համաձայնեք, որ իսկապես հզո՜ր գործ պիտի լինի, որ ստվերի մնացածը:

Մյուս կողմից, լոգո՛ն տեսա, լոգիկա՛ն չտեսա:

Հա, ու այն բանի համար, որ կիրիլիցայի նմանությամբ, հաստ ու կապույտ տառերով գրվի՝ «Այո», Փաշինյանն ու «Քաղպայմանագիրն» ամբողջ 3 միլիոն դրամ «ցնծացին» (չհաշված՝ 2–րդ և 3–րդ տեղը զբաղեցրածներին տված 3 միլիոնը)։

Ասվեց, որ շա՜տ բարդ էր ընտրություն կատարել ներկայացված առաջարկություններից ու վերջում այդ տարբերակն են ընտրել:

Մարդ նույնիսկ վախենում է պատկերացնել, որ եթե դա առաջին տեղը գրաված տարբերակն է, ապա երկրորդ ու երրորդ մրցանակացունե՞րն ինչի նման են եղել: Ասենք, Ա4 ձևաչափի թղթի վրա թանաքով գրված «այո՞»:

Ձեր տունը շինվի, մի կիսաֆեյք համակիր չկա՞ր, ասեիք, թող լատինատառ գրեր՝ «AYO», պրծներ-գնար: Կարծում եմ, նա անգամ 300 հազար դրամով այդ ծանր գործը կաներ:

Օստապ Բենդերն ու Կիսա Վորոբյանինովը երևի ավելի ուժեղ կնկարեին:

Առհասարակ, եթե ինչ-որ մի հրաշքով միջնադարյան մեր գրիչներն ու ծաղկողները տեսնեին ՔՊ-ի այդ տարբերանշանը, երկու անգամ կաթվածահար կլինեին. առաջին անգամ՝ գրվածքի տեսքից, երկրորդ անգամ՝ դրա դիմաց տրված հոնորարի չափն իմանալով:

Բայց դե իշխանությունների համար կարևորը տաղանդներն են՝ փողի իմաստով, այլ ոչ թե տաղանդը՝ ստեղծագործական կարողության իմաստով:

Իսկ բացի այդ, այսօրվա իշխանությունը, որ երեկվա ըննդիմությունն է, այլևս երեկվա ֆինանսական վիճակում չէ: Հիմա նրանք փող ունեն, արդեն շատ-շատ փող: Այնքան շատ, որ կարող են աջուձախ շաղ տալ՝ անիմաստ հանրաքվեների, անհաջող լոգոների, կասկածելի ֆիլմերի ու նման բաների վրա: Դե, իրենք էլ շաղ են տալիս ու խաղեր են տալիս: Ճիշտ է, երբ բանը հասնում է ծննդատներին կամ գիշերօթիկներին, այդքան առատաձեռն չեն...

Լավ, նկարել՝ նկարելն է: Կառաջարկեի մի տարբերակ, որ և՛ «այո»-ն է ընդգրկում, և՛ «ոչ»-ը: Օրինակ, այսպես՝ «այՈ՛չ» կամ «այ/ոչ», մի խոսքով՝ չա(յ)ո:

Ամեն դեպքում, ներկայացված տարբերանշանի տառերի գույնը ճիշտ է ընտրված: Ոչ այն է՝ հայերեն, ոչ այն է՝ կիրիլիցայով տառերը, երբ իմացել են, թե ինչ են ներկայացնելու և ի՛նչ գնով, ամոթից կապտել են: Չէ, մուգ կապույտը, բարբառային ասած՝ կապուտը, լա՜վ գույն է. «այո»... կապուտ:

Բազմանշանակ է:

Արմեն Հակոբյան

դիտվել է 786 անգամ
Լրահոս
18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փամբակում գետն ընկած 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել Պուտինը ողջունել է ԱՄՆ-Իրան համաձայնագիրը Հայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը Ձերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալը Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ կմշակի ՀՕՊ համակարգ Շինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ» «Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել են Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռ Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Փաշինյանի դեմ Իսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասին Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճանները Օկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Փաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցին Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը. ՄԻԵԴ 19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 34-ամյա օտարերկրացուն «Հաջիևը 2 ամիս ժամանակ է տվել Նիկոլին, դրա համար էր երեկ հիստերիայի մեջ»․ Արշակ Կարապետյան (video) 300,000 ադրբեջանցիները գալո՞ւ են, թե՞ չէ․ 3 հուշում․ Էդգար Էլբակյան (video) «Տակա՛նք, լավ դու ի՞նչ մարդ ես, էդ ի՞նչ էիր երեկ գոռում»․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA Ո՞ր ընկերություններից է Արմավիրի մարզպետի աշխատակազմը ապրանքներ ձեռք բերել. ծախսվել է ավելի քան 6,8 մլն դրամ ՌԴ–ն բողոքի նոտա է հղել ՀՀ–ին Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման համար․ Զախարովա (video) Ուկրաինան հարված է հասցրել Մոսկվայում ադրբեջանցիների շուկային #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․Իրանը լրջագույն զգուշացում է ուղղել Բաքվին ու Երևանին․իրավիճակը կլարվի, եթե․․․ Շաքարյանց (video) ՄԻԵԴ–ը ՀՀ–ից պահանջել է ստեղծել արդյունավետ միջոց՝ չափազանց երկարատև դատավարությունների խնդրի լուծման համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am