Ստամբուլում մահափորձ է կատարվել հայտնի լրագրող Ջան Դյունդարի դեմ. տեսանյութ
Ստամբուլում մահափորձ է կատարվել հայտնի լրագրող Ջան Դյունդարի դեմ: Հարձակումը տեղի է ունեցել դատարանի մոտ, որտեղ անցկացվում է Դյունդարի գործով դատական նիստը: Դյունդարին սպառնում է ցմահ ազատազրկում` թուրքական հատուկ ծառայությունների կողմից Սիրիայի գրոհայիններին զենքի գաղտնի մատակարարման մասին տեսանյութ հրապարակելու համար:
