Ի՞նչ եղավ Աննա Հակոբյանի եղբոր՝ Գարիկ Մաշադյանի մեղադրանքը

Անցած տարվա հոկտեմբերի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արման Կարապետյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Վարդաշեն 2-րդ փողոցի բնակիչ, 46-ամյա Գարիկ Մաշադյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում էՐ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Մաշադյանը կասկածվում է հոկտեմբերի 22-ին առանձնակի դաժանությամբ իր հարևանուհի՝ 64-ամյա Ց. Բ.-ին սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը սպանության վայրում քննչական փորձարարության ժամանակ պատմել է, թե ինչպես է մտել տուն և ինչ գործողություններ է արել ներսում: Իսկ քննչական փորձարարությանը հետևել են քննչական բաժնի պետ Հ. Պողոսյանը, բաժի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանը, խմբի ղեկավար, ՀԿԳ քննիչ Ա. Կարապետյանը: Եթե այսօր դատարանը բավարարի քննչական մարմնի միջնորդությունը, ապա կասկածյալ Գ. Մաշադյանը տեղափոխվելու է ՀՀ արդարադատության նախարարության «Նուրբարաշեն» քրեկատարողական հիմնարկ:

Դեպքից անցել է արդեն 6 ամիս, սակայն  գործն այդպես էլ դատարան չի մտել, համենայնդեպս «Դատալեքս» համակարգում այն բացակայում է, ինչը բավականին տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ երկրում մի շարք աղմկահարույց գործ են քննվում, որոնք շատ արագ հայտնվում են դատարանում:

Հիշեցնենք, որ Գարիկ Մաշադյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրն է, սակայն երկար տարիներ նրանց միջև ոչ մի շփում չի եղել: Կարելի է ասել՝ Գ. Մաշադյանը իր կյանքը վարել է եղբորից անկախ և նրանք երկար տարիներ միմյանց չեն հանդիպել:

Նաև պետք է նշենք, որ Ռաֆիկ Մաշադյանը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մորաքրոջ որդին է, հետևաբար Գարիկ Մաշադյանը ևս համարվում է Աննա Հակոբյանի խորթ եղբայրը:

 

դիտվել է 5628 անգամ
Լրահոս
Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am