Ես անձամբ կկտրեմ իմ ձեռքերը. Նիկոլ Փաշինյան

«Այո»-ի շտաբի դրամահավաքի ժամանակ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

«Բոլոր տեսություններն ապացուցել են, որ հնարավոր չէ ունենալ մրցունակ պետություն առանց ինստիտուտների և մեր այս ճանապարհը, որն անցնում ենք, իրականում ինստիտուտների կայացման ճանապարհ է, 2018-ի մայիսին ՀՀ-ում արձանագրվեց ինստիտուտներից կարևորագույնի՝ քաղաքացու հաղթանակը:Այնուհետև մենք շատ արագ փակեցինք ընտրությունների և առհասարակ կեղծիքների ինտիտուտը, հաջորդ փուլում կայացավ Ազգային ժողովը, որովհետև ՀՀ պատմության մեջ մենք երբեք չենք ունեցել, մի բացառությամբ՝ 1999-ի ընտրությունների, երբեք չենք ունեցել ընտրությունների միջոցով կայացած Ազգային ժողով: ԱԺ-ի ամենամեծ գնահատականն այն է, երբ Ադրբեջանում հստակ արձանագրեցին, որ իրենց խորհրդարանն այլևս մրցունակ չէ ՀՀ-ի ԱԺ-ի հետ և հայտարարեցին խորհրդարանական ընտրություններ: Հաջորդ ինստիտուտը, որը կայացավ, Կառավարությունն է, որովհետև ՀՀ ժողովուրդն ընտրեց Կառավարություն և վարչապետ:

Հիմա հստակ ընդգծել ենք դատական համակարգի փոփոխության ճանապարհը, դատաիրավական փոփոխությունների ռազմավարությունը, որտեղ մանրամասն գծած է, թե ինչպես է կայանալու անկախ դատական համակարգը և ահա եկել է հերթը Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ կայացնելու»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքն ու իր թիմն ակտիվ մասնակցելու են քարոզարշավին, լինելու են բոլոր քաղաքներում. «Հանրաքվեում, անկախ արդյունքներից, հաղթելու է ՀՀ անկախ ու հպարտ քաղաքացին, այս քաղաքական թիմը կկտրի իր ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ձեռք չի տա, ես անձամբ կկտրեմ իմ ձեռքերը և մի կեղծիք թույլ չեմ տա, որովհետև դա կնշանակի ջնջել այն արժեքները, որոնց վրա մենք կանգնած ենք»:

դիտվել է 326 անգամ
Լրահոս
Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am