Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են քրեական հեղինակություն Գեորգի Զարանդիային (մականունը` Գիա Գալսկի):
Ռուսաստանի ՆԳՆ-ի Մոսկվայի վարչությունում պատմել են, որ 36-ամյա Զարանդիան, որն իրեն օրենքով գող է համարում, երկրում է գտնվել անօրինականորեն եւ ձերբակալությունից հետո տարվել է Շչուկինոյի շրջանի ոստիկանական բաժանմունք: Խորոշեւյան շրջանային դատարանը նրան մեղավոր է ճանաչել վարչական օրինախախտում կատարելու համար, տուգանել է եւ Ռուսաստանից վտարելու որոշում է կայացրել, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Life-ի տվյալներով, 2014-ին Գիա Գալսկուն արդեն վտարել են Ռուսաստանից համանման իրավախախտման համար:
2015-ի հունիսին «Փրայմ Կրայմ» գործակալությունը հայտնել է, որ Զարանդիան ամուսնացել է «Տատու» խմբի իրենից հղիացած մենակատարուհու` Յուլիա Վոլկովայի հետ: Սակայն հետագայում երգչուհին հերքել է այդ լուրը:
2012-ի ապրիլին «Ռոսբալտը» գրել էր, որ Գիա Գալսկին ծնունդով Աբխազիայից է: Գործակալությունը ճշտել է, որ նա օրենքով գողի կարգավիճակ է ստացել 2011-ի ամռանը:
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը