Կողմնորոշվեք պարոնայք․ մարտահրավեր, թե ծաղրուծանակ

Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաասխանելով հարցին, թե ինչու սահմանադրական փոփոխությունների հարցը մինչև հանրաքվեի դնելը չեն ուղարկում Վենետիկի հանձնաժողով, եզրակացության, մարտահրավեր նետեց Վենետիկի հանձնաժողովին, և վարչապետի գլխավոր ասելիքն այն էր՝ քանի որ իրավունքի չարաշահումներով ընդունված 2015 թվականի Սահմանադրությունը Վենետիկի հանձնաժողովի կողմից դրական եզրակացության է արժանացել, ուստի այժմ բացատրություններ տալու հերթը Վենետիկինն է․ «Գերմանիա կատարած իմ վերջին այցի ընթացքում այս իրավիճակի վերաբերյալ քննարկումներ եմ ունեցել բազմաթիվ գործընկերների հետ: Կարող եմ ասել, որ նրանք զարմացած են, որ Հայաստանի Հանրապետությունու այդ տրանսֆորմացիոն շրջանում այսպիսի պրոցեսներ են տեղի ունենում։ Ես եվրոպացի մեր գործընկերների ուշադրությանն եմ հրավիրել, որ այս ողջ պրոցեսը, երբ ըստ էության իրավունքի չարաշահման հետ գործ ունենք կապված տրանսֆորմացիոն երևույթի հետ, տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի հայացքի ներքո, և ես կարծում եմ, որ մինչև այդ հարցին մենք կանդրադառնանք, Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, այդ թվում եվրոպացի մեր գործընկերներին։ Իսկ այդ հարցը մենք կքննարկենք։ Մեր եվրոպացի գործընկերների հետ քննարկումների մեջ ենք, թե ինչպես ենք մոտենալու այդ խնդրին»:

Այսօր խորհրդարանում Դատական օրենսգրքում փոփոխությունների թեմայով լսումների ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ի պատասխան բարեփոխումների փաթեթի որոշ խնդրահարույց փոփոխությունների, Վենետիկի հանձնաժողովի օգնությանն է դիմել՝ ասելով, որ այս կառույցից իրենք դրական եզրակացություն են ստացել։ Խոսքը, մասնավորապես, դատավորների տարիքային շեմի իջեցման, եւ այլնի մասին է, բայց մեր նյութի համատեքստում խնդրահարույցը ոչ այնքան իշխանության փոփոխություններն են, որքան նախարարի վկայակոչած փաստարկը, որով փորձ է անում ապացուցել, թե ինչքան լավն է իրենց նախագիծը, այնքան պուպուշ, որ արժանացել է միջազգային հեղինակավոր կառույցի գնահատանքին։

Այստեղ չենք կարող չասել՝ կողմնորոշվեք պարոնայք՝ հիմա Վենետիկը ծախված, կաշառված ու ոչ անաչառ մարմին է, որին պետք է բոյկոտել, թե մենք պարտավոր ենք մնալ միջազգայնորեն ստանձնած մեր պարտավորությունների շրջանակում։ Իրականում, այո, կողմնորոշված են եւ շատ հստակ, իշխանությունում գիտեն, որ հանրաքվեի նախագիծը ծայրից ծայր հակաիրավական է ու այն ոչ մի դեպքում չի կարելի դուրս բերվել միջազգային արենա։ Միայն թե հարց է՝ Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ այս անհարգալից պահվածքը ինչ հետեւանքներ է ունենալու մեզ վրա։

Նշենք, որ սա միակ հարցը չէ, որով արդարադատության նախարարը, այսպես ասած, «պադմոշկա» տվեց թիմին։ Նա իր շուրջ բարձրացած վերջին օրերի աղմուկի մասին խոսելիս, մասնավորապես, որ վեց ամսում մոտ 16 հազար դոլարի պարգեւավճար է ստացել, ասաց, որ ինքը միակը չէ եւ բոլոր նախարարների պես է վարձատրվել, մի բան էլ քիչ։ Կարելի է պատկերացնել, որ եթե իրեն ավելի համեստ են պարգեւատրել, քան մյուսներին, ապա ինչ ահռելի գումարների մասին է խոսքը եւ ինչպիսի ախորժակ ունեն հեղափոխական իշխանությունում:

Անի Սահակյան

դիտվել է 1640 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am