Նիկոլ Փաշինյանի փողերը. հեղափոխական ճամպրուկներ

Վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը խոշոր գործարարների է հանդիպել և նրանք իրեն ասել են, որ նախկինում ճամպրուկներով գումարներ են տարել Բաղրամյան 26։

Նիկոլը չասաց, թե ովքեր են իրեն նման բան ասել, ինչքան փող են տարել։ Նրա այդ հայտարարության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, բայց փոխարենը ահագին շոու է ապահովվել։

Նիկոլն այդ պատմությունը պատմում էր ցույց տալու համար, որ երկրում իրավիճակ է փոխվել և այլևս փողով լի ճամպրուկները Բաղրամյան 26 չեն տարվելու։ Եվ պատկերացրեք, որ չէր ստում։

Չէր ստում մի քանի պատճառով։ Նախ ինքը՝ որպես պետության ղեկավար, «նստում» է ոչ թե Բաղրամյան 26–ում, այլ Հանրապետության հրապարակում գտնվող կառավարական թիվ մեկ շենքում։ Այսինքն՝ ենթադրյալ ճամպրուկների վերջին հանգրվանի հասցեն փոխվել է։ Իսկ որ փողեր բերվում են, հայտարարել է անձամբ վարչապետի կինը՝ խրախուսելով թալանված փողերի մուտքը հայտնի հիմնադրամների հաշիվների վրա։

Բացի այդ՝ հիմա, հայտնի անեկդոտի համաձայն, ահագին թղթաբանություն է փոխվել։ Նախկին իշխանություններին տարվող ճամպրուկներով փողերի թեման իրավական համակարգով ապացուցված չէ, բայց բոլորի աչքի առաջ է այն թալանը, որն իրականացնում է Նիկոլի իշխանությունը։ Խոսքն «օրինական» ու թափանցիկ թալանի՝ իշխանական ռեկետի մասին է։

«Օրինական» թալանն իրականացվում է պարգևատրումների միջոցով։ Նիկոլն այդպիսով իր թիմին է կաշառում։ Միլիոնավոր դոլարների պարգևատրումները նպատակ ունեն կուռ պահելու թիմը, քանզի բացի փողից, այլ բան չի կարող միավորել գաղափարազուրկ այդ բիոզանգվածին, որի մասը հայտնվել է խորհրդարանում, մյուս մասը՝ գործադիր իշխանությունում։

Ինչ վերաբերում է թափանցիկ թալանին, ապա այն փաթեթավորվում է դրամահավաքների տեսքով։

Օրինակ՝ ՍԴ–ն գրավելու հանրաքվեի քարոզի համար Նիկոլին փող է պետք։ Շատ փող։ Հեղափոխական սեփականատեր Սամվել Ալեքսանյանն, իհարկե, չի աղքատացել և կարող է ապահովել «թավշյա» հանրաքվեի «տեխնիկական» կողմը, բայց պողոսների համար պետք է ցույց տրվի, որ կոպեկ–կոպեկ է փողը հավաքվում Նիկոլի համար։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Դվին» հյուրանոցում դրամահավաք է կազմակերպել։ Թե ինչքան կհավաքվի, էական չէ։ Քանզի այդ միջոցառումն իրական դրամահավաքի քողածածկույթն է։ «Դվին» հյուրանոցում ձևականորեն հավաքվածը պետք է «լեգիտիմացնի» այն ահռելի ծախսը, որն իրականում արվելու է «այո» խփելու համար։

Նույն կերպ հավաքվել էր 2018–ի մայիսից հետո տեղի ունեցած Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրությունների փողը։ Իշխանական ռեկետը տվել էր իր արդյունքները, և տանիքների վրա թռչկոտող ու բոմժաման քարոզարշավ անող տղաներն ու աղջիկները սկսեցին օլիգարխիկ ընտրարշավ անցկացնել։

Հեղափոխական թալանը հենց այդպիսին է լինում։ Երբ ինքդ քեզ դնում ես բոմժի տեղ ու թաքնված կամ բացահայտված կորեյկոներից փող մուրում՝ աղքատությունը սեփական գրպանումդ հաղթահարելու հեղափոխական նպատակասլացությամբ։

Կորյուն Մանուկյան

դիտվել է 1966 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am