Ռուստամ Բադասյանը 6 ամսում ստացել է մոտ 16 000 ԱՄՆ դոլար միայն պարգևավճար

2019 թվականին ՀՀ արդարադատության նախարարը ստացել է 13 միլիոն 598 570 ՀՀ դրամ պարգևավճար, որից մոտ 8 միլիոնը՝ մոտավոր 16 000 ԱՄՆ դոլար, ստացել է Ռուստամ Բադասյանը։ Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նշենք, որ 2019 թվականի մինչև հունիս ամիսը ՀՀ արդարադատության նախարարն էր Արտակ Զեյնալյանը, իսկ դրանից հետո արդեն Ռուստամ Բադասյանը։

Բադասյանի պարգևավաճարի չափը բոլոր ամիսներին կազմել է 1 342 830 ՀՀ դրամ, բացի հուլիս և հոկտեմբեր ամիսներից, երբ վերջինս ստացել է մոտ 1 200 000 ՀՀ դրամ պարգևավճար։

2019 թվականին նախարարի տեղակալների պարգևավճարները կազմել են մոտ 42 միլիոն ՀՀ դրամ․ Նախարարի առաջին տեղակալը 2019-ին ստացել է 13 միլիոն 406 400 ՀՀ դրամ պարգևավճար՝ մոտ 28 100 ԱՄՆ դոլար։ Հետաքրքիր է, որ 2019-ի մարտ ամսին նախարարի առաջին տեղակալը ստացել է 3 միլիոն 222 800 ՀՀ դրամ պարգևավճար։ 3 միլիոնից ավելի պարգևավճար է ստացել նաև նախարարի տեղակալներից մեկը՝ նորից մարտ ամսին։

Նախարարի 3 տեղակալներից մեկի պարգևավճարները 2019-ին կազմել է 8 միլիոն 663 517 ՀՀ դրամ, ամենաբարձրը եղել է փետրվար-մարտ ամիսներին՝ 1 միլիոն 124 380 ՀՀ դրամ, իսկ ամենացածրը դեկտեմբերին՝ 673 407 ՀՀ դրամ։

Նախարարի մյուս տեղակալի պարգևավճարները 2019-ին կազմել են 11 միլիոն 304 902 դրամ, որից ամենաբարձրը ստացել է մարտ ամսին՝ 3 միլիոնից ավել, ամենացածրը՝ հուլիս ամսին՝ 471 385 ՀՀ դրամ։

Արդարադատության մյուս փոխնախարարի պարգևավճարները 2019-ին կազմել են 9 միլիոն 790 950 ՀՀ դրամ։

2019 թվականին նախարարի և 4 փոխնախարարների պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 56 միլիոն 764 339 ՀՀ դրամ՝ մոտ 119 000 ԱՄՆ դոլար։ Ամենաշատ պարգևավճարները տրվել են մարտ ամսին՝ 10 միլիոն 083 300 ՀՀ դրամ, իսկ ամենաքիչը՝ նոյեմբեր ամսին՝ 4 միլիոն 335 970 ՀՀ դրամ։

2019-ին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին տրված պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 466 միլիոն ՀՀ դրամ, որից մոտ 60 միլիոնը տրամադրվել է աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, մոտ 320 միլիոնը՝ արտաբյուջետային միջոցներից, մոտ 85 միլիոն ՀՀ դրամն էլ՝ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականների գնահատման հիման վրա պարգևատրման համար նախատեսված գումարներից։ Նախարարությունից նշել են, որ 2019-ին ամսական պարգևատրվել է միջինը 295 աշխատակից։

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am