Խեդիրան մկանի լուրջ վնասվածք է ստացել
Թուրինի «Յուվենտուս»-ի գերմանացի ֆուտբոլիստ Սամի Խեդիրան կարող է բաց թողնել մրցաշրջանի վերջնամասը: Բժշկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Խեդիրան մկանի լուրջ վնասվածք է ստացել: «Յուվենտուս»-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ նրա մասնակցությունը Իտալիայի Գավաթի խաղարկության եզրափակչին և «Եվրո-2016»-ին հարցական է:
