Տեղի կունենա ԵԱՏՄ առաջնորդների ժողով
Մայիսի 19-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենա Եվրասիական տնտեսական ֆորումը եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Ֆորումն անցկացվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակներում, որպեսզի բոլոր անդամ պետությունների ղեկավարները կարողանան մասնակցել։
