Եղբայրներով․ Հայկ Ստվերն ու Մխիթարը

Երևի մոռացել եք, որ Հայկ Ստվերը ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի եղբայրն է։ Հայկին Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթացրել է նրա փոքր եղբայրը՝ Մխիթարը։ Մինչ այդ Հայկը ապրում էր Ուկրաինայում, երգում էր ակումբներում, ռեստորաններում։ «Քաղաքացու երգի» կատարումը բարձր նշաձող էր Հայկի համար, քաղաքական առումով, այնքան բարձր, որ դժվար էր պատկերացնել՝ դրանից հետո նա կարո՞ղ էր ինչ որ բան երգել, որը կապ չունենա քաղաքականության հետ։ Համարյա նույն ճանապարհն անցավ նաև փոքր եղբայրը։ Այնքան անակնկալ էր Մխիթարի համար պաշտոնը, որ անգամ եղբայրը հարցազրույցներում ասում էր, որ «Ճիշտն ասած` հիմա էլ չենք պատկերացնում եւ չենք հավատում, որ նա նախարար է»։ Մեկնաբանություն չանեմ։

Հիմա վիճակն այլ է․ Հայկ Ստվերը քաղաքական նոր երգի պատվեր է ստացել․ հանրությանն է ներկայացրել «Ասում եմ այո» երգը: Երգի երաժշտության հեղինակը Հայկն է, իսկ խոսքերը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինը: Երգը չարժանացավ «Իմ քայլը» երգի ցնծությանը, համաժողովրդական սիրուն։ Մարդկանց չի գոհացնում երգը, համացանցում դժգոհություններ են։ Սա վկայություն է այն բանի, որ անցել է համաժողովրդական էյֆորիան։ Մարդիկ էլ իրենց չեն տեսնում ընդհանուր պայքարի արդյունքի մեջ։ Իրենց դուրս մղված են զգում։

Հայկը մեղավոր չէ։ Քաղաքականությունը երգի, արվեստի հետ կապ չունի։ Նիկոլ Փաշինյանի երգը խոսքերը զուտ քաղաքական են․ նրա մեջ հանրությանը միավորող, պետականապետ, երկրի Տիրոջ խոսք չկա։ Երգն ասես գրված լինի ֆիդայապետի կողմից՝ թշնամու դեմ․

Արդարությանը ասում եմ Այո,
Ոչ մի հրոսակ որ չխուսափի,
Հանցանքին արժան պատասխան տալու
Եւ հատուցելու ահեղ սարսափից:

Հարցազրույցներից մեկում Հայկն ասում է․ «Ճիշտն ասած, ես հոգնել եմ քաղաքականացված կյանքից, Հայաստանում դա չափից ավելի է: Ինձ թվում էր` խորհրդարանական ընտրություններից հետո այդ ալիքը կմարի, բայց ոչ: Անպայման մեկը որեւէ հարցի շուրջ մեկնաբանություն է անում, մյուսներն էլ նրան են մեկնաբանում: Ինձ համար` որպես արվեստագետի, դա շատ տխուր երեւույթ է: Չէ՞ որ ուրիշ բաներ էլ են կատարվում աշխարհում»: Մի այլ տեղ ասում է․ «․․․Հայաստանում կյանքն այնքան լավ չէ, որ հաստատ ասեմ` կմնամ: Ապագան անորոշ է»:

Ու սա ասում է «Այո» երգող մարդը, ու սա ասում է մարդ, ում հարազատ եղբայրը իշխանություն է ներկայացնում։ Ամեն դեպքում երգչի մեջ ապրում է ազատ մարդը, ու նրան հեշտ չէ «բանտարկել քաղաքական շղթաներով»։

hraparak.am

դիտվել է 992 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am