Ոչնչացրել են ԴԱԻՇ-ի գրոհայիններ
Թուրքիայի ռազմաօդային ուժերը հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի հետ համատեղ այսօր հարվածներ է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող գրոհայինների դիրքերին: Այս մասին հայտնում է Milliyet պարբերականը: Երեք բարեհաջող օդային հարձակումների արդյունքում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի 48 զինյալ:
