«Տոտալ անվստահության» մասին փաշինյանական քարոզչաթեզը տոտալ... փչոց է

Սահմանադրական դատարանի գործող կազմը ցրելու և նոր՝ իրեն հնազանդ ու կամակատար կազմ հավաքագրելու նպատակ դրած Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ նպատակն արդարացնում է միջոցները: Ու միջոցների ընտրության հարցում իրեն նեղություն չի տալիս: Կարևորը, որ իր քաղաքական շահն ապահովվի, իր ցանկությունը կատարվի:

Բայց ո՞ր մի քաղաքական գործիչը այդպես կասի: Ճի՛շտ է, դրա համար էլ խնդիր կա հարցը «փաթեթավորել» այնպես, որ դա ներկայացվի որպես ժողովրդի, զանգվածների՜ բուռն ցանկություն, անհետաձգելի՜ պահանջ:

Գործադրվող միջոցներից մեկն էլ իրողությունների խեղաթյուրումն է, միտումնավոր նենգափոխումը, հաճախ՝ բացահայտ սուտը, ժողովրդական բառուբանով ասած՝ փչոցը:

Եվ այսպես, ցանկանալով հիմնավորել Սահմանադրական դատարանի գործող կազմի (9-ը՝ մինուս 2) վրա կազմակերպած տոտալ հարձակումն ու նույնիսկ իրավական ընթացակարգերի խախտման գնով այդ կազմի լուծարումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջ է քաշում մի ծեծված թեզ, թե դատարանների ու առաջի՛ն հերթին հենց Սահմանադրական դատարանի նկատմամբ առկա է հասարակության տոտալ անվստահություն:

Դա, մեղմ ասած, խիստ սուբյեկտիվ ընկալում է: Իսկ ոչ էլ մեղմ ասած՝ փչո՛ց:

Երկար-բարակ այլևայլ դատողությունների ետևից չընկնենք: Անցյալ տարվա վերջերին, կոնկրետ՝ դեկտեմբերի 9-ին ԱՄՆ «Միջազգային հանրապետական ինստիտուտը» (International Republican Institute-IRI), որ հրապարակեց 2019թ. սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 13-ը Հայաստանում 1200 ռեսպոնդենտների շրջանում, կարելի է ասել, դասական մոտեցմամբ անցկացված սոցհարցման արդյունքները (https://www.iri.org/sites/default/files/wysiwyg/iri_poll_armenia_september-october_2019.pdf):

Ի շարս այլ կառույցների և ինստիտուտների նկատմամբ վերաբերմունքի, դրված է եղել նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նկատմամբ վստահության հարցը: Ըստ այդմ, 1200 հարցվողների 40 տոկոսը պատասխանել է, որ վստահությամբ է վերաբերվում Սահմանադրական դատարանին կամ ՍԴ-ն իրենց ընկալմամբ՝ վստահելի է: Ի դեպ, գլխավոր դատախազությունից ավելի վստահելի է գնահատվել ՍԴ-ն:

Նման պայմաններում ասել, թե ՍԴ նկատմամբ առկա է տոտալ, այսինքն՝ համատարած, համընդգրկուն ա՛նվստահություն, նույնն է, թե տոտալ «բլթացնել», ավելի ճիշտ՝ ստել:

Իհարկե, բացի այդ հարցումից այլ փաստարկներ էլ կարելի է բերել: Բայց այս փաստն ինքնին բավարար է և աչք ծակող: Ըստ որում, ընդգծենք, որ հարցումն անց է կացվել Փաշինյանի կառավարման շրջանում, մի քանի ամիս առաջ, երբ Սահմանադրական դատարանի գործող կազմի դատավորների վրա թիրախավորված «տրավլյայի»՝ կեղտոտ ու վարկաբեկիչ արշավն ընթացքի մեջ էր արդեն: Ուշադրություն է գրավում և այն, որ դատախազության հանդեպ վստահության աստիճանը, ըստ նույն հարցման, ավելի ցածր է: Դա այն դեպքում, երբ գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցնում է, այսպես ձևակերպեմ՝ «կոռումպացված ռեժիմից ժառանգություն մնացած» անձնավորություն:

Սա էլ իր հերթին հուշում է, որ խնդիրը «կոռումպացված ռեժիմի հետ կապված լինելը» չէ, այլ ուրիշ բան, օրինակ, Փաշինյանի առաջ գետնատարած խոնարհվելն ու նրա քմահաճույքները կատարել-չկատարելը:

87319528_2575804099305982_8748588729704120320_n

Արմեն Հակոբյան

դիտվել է 2558 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am