Իշխանությունը մատնեց իրեն. հանրաքվեն ուզում են կեղծել

Դաշնակցությունն ու «Լուսավոր Հայաստան»-ը պատրաստակամություն են հայտնել օգնելու «Ոչ»-ի քարոզչության կողմին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում: Ոչ-ի նախաձեռնողները դիմել են «այո»-ն բացառող ու ընտրական փորձառություն ունեցող ուժերին՝ Հանրապետականին ու ՀՅԴ-ին, նաև՝ խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ին ու «Բարգավաճ Հայաստան»-ին, «Ոչ»-ի քարոզչական կողմից հանձնաժողովներում ընդգրկվելու խնդրանքով։ Առայժմ իրենց մասնակցության մասին հայտնել են երկուսը՝ ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն:
Հիշեցնենք, որ տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովում ինչպես «Այո»-ի, այնպես էլ՝ «Ոչ»-ի կողմը 2-ական անդամ նշանակելու իրավունք ունի։ Յուրաքանչյուր կողմից 4016 անդամների մասին է խոսքը, անուններ ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 1-ն է։
Եւ, ահա, ընդդիմադիր ուժերի կողմից այսպիսի համագործակցությունը դարձել է թիրախավորման առիթ: Իշխանության գրոհայինները ֆեյսբուքում խաչակրաց արշավանքներ են սկսել եւ նորից խոսում են երրորդ ճանապարհի մասին, սեւացնում այդ ուժերին, հեգնում, ծաղրում, թե դեմ ըլլալով կողմ են:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը ձեռնպահ մնաց ՈՉ-ի ճակատ ձեւավորել ապրիլի հինգին սպասվող սահմանադրական հանրաքվեին ընդառաջ: Մասնավորապես Էդմոն Մարուքյանը հայտարարեց. Որ իրենք, այո, դեմ են գործընթացին, համարում են հակասահմանադրական, բայց չեն ուզում դառնալ իշխանության թիրախը, նրանց թույլ տաալ, որ իրենց հաշվին քարոզչություն իրականացնել: ԲՀԿ-ն, անշուշտ, ավելի անհասկանալի հիմնավորմամբ իրեն դուրս մղեց պրոցեսից, ասաց, թե կողմ են հանրաքվեին, բայց քանի որ բոլորն ասում են, որ ընթացակարգն իրավական չէ, իրենք ոչ ԱՅՈ-ի, ոչ Ոչ-ի կողմ կդառնան, կսպասեն հանրաքվեին:
Մի քանի օր առաջ հանրաքվեն բոյկոտելու կոչ անող Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իրենց որոշումն այսպես է բացատրել լրատվամիջոցների հետ զրույցում՝ չարգելելով կուսակցականներն ընդգրկվեն հանձնաժողովներում՝ «Ոչ»-ի շտաբին աջակցելու են վերահսկողություն իրականացնելու հարցերում։
«Լուսավոր Հայաստան»-ից էլ վերահաստատել՝ հանրաքվեն հակասահմանադրական են համարում, բայց կարծում են՝ չպետք է խոչընդոտել ընտրությունների կազմակերպմանը։
«Մենք մեր գնահատականները տվել ենք, բայց թույլ չտալ հանձնաժողովի անդամների համալրումը, նշանակում է նպաստել այս գործընթացի տապալմանը։ Ակնհայտ է, որ «Ոչ»-ի, «Այո»-ի հետ ասոցացման խնդիր չկա, որովհետև մարդկանց անհատապես դիմելու են՝ ներգրավվել հանձնաժողովներում, և մենք նրանց չենք խոչընդոտելու», - ասել է Դավիթ Խաժակյանը։ Հետաքրքիր է՝ ինչու է այս փաստն այսքան անհանգստացնում իշխանականներին եւ Իմ Քայլի պատգամավորներն էլ բացահայտ արշավ են սկսել ընդդիմադդիրնեի նկատմամբ: Հարգելի իշխանականներ, դուք չեք, որ ուզում եք արդար եւ թափանցիկ ընտրություններ լինեն, կամ գոնե հայտարարում եք այդ մասին ու վստահեցնում՝ նոր Հայաստանում դրան այլընտրանք չկա: Ինչից եք, եւ ուրեմն այսքան նեղվում: Ոչ-ի ճակատը կազմող իրավաբանների խումբը կուսակցություն չէ, լիցենզավորված անդամներ չունեն, եւ եթե ընդդիմադիրները չաջակցեն, նրանց տեղն էլ դուք եք լրացնելու եւ ունենաք 7 հանձնաժողովական: Սա՞ է ձեր ուզածը, որ դուք ձերոնցով, ինչ ուզեք անեք: Ձեր պահվածքը մեզ բոլոր հիմքերը տալիս է պնդելու, որ հանրաքվեն մտադիր եք կեղծել:

Անի Սահակյան

դիտվել է 14639 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am