«Կոստյում», որ արդեն լավն է, երբ քո հագին է. դիրքորոշումների փոփոխության «նուրբ արվեստը»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բազմաթիվ են այն հարցերը, որոնց շուրջ վարչապետ Փաշինյանը իշխանափոխությունից առաջ կամ դրա ընթացքում ունեցել է որոշակի տեսակետ, սակայն վարչապետ ընտրվելուց հետո կտրուկ փոխել է իր դիրքորոշումը՝ չկատարելով իր խոստումները և փորձելով դրա համար ինչ-որ հիմնավորումներ և առաջ եկած նոր հանգամանքներ ներկայացնել։

Փաշինյանի կողմից դիրքորոշման շրջադարձային փոփոխություններից մեկն էլ վերաբերում է սուպերվարչապետական համակարգին, հասկացություն, որի ներքո քաղաքական ուժերը և հանրությունը հասկանում են մի երևույթ, երբ պետական կառավարման բոլոր հիմնական լծակները գերկենտրոնացած են մի անձի ձեռքերում, տվյալ դեպքում՝ վարչապետի։


Շատ հետաքրքրական է, որ Փաշինյանն այս հարցին անդրադարձել է հենց 2018 թվականի մայիսի 1-ին, երբ ԱԺ-ում առաջին անգամ վարչապետի թեկնածու էր, սակայն այդ անգամ չընտրվեց, և մի քանի օր հետո ևս առաջադրվեց և ընտրվեց։

Այսպես՝ պատգամավորներից մեկի հարցին, որը վերաբերում էր սուպերվարչապետական համակարգի գոյությանը, Փաշինյանը նշել է, որ չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, և հակառակը՝ ամոթի աստիճան վերցված են լիազորություններն այլ պետական ինստիտուտներից:

«Մասնավորապես, կարծում եմ, որ այն պարագան, որ նախագահի ինստիտուտից, ըստ էության, վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները և նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ, ուղղակի խփում է Հայաստանի Հանրապետության հեղինակությանը»,- հայտարարում էր վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա:

Փաշինյանի այս հայտարարության ֆոնին ուշագրավ է դառնում նրա պահվածքը պաշտոնավարման ողջ շրջանում։ Փաշինյանը ոչ միայն որևէ փորձ չի կատարել վարչապետի ձեռքում կուտակված ահռելի լիազորությունները ապակենտրոնացնելու ուղղությամբ, այլև ընդհակառակը, ավելի միակենտրոն է դարձրել պետական կառավարումը՝ ամեն ինչ անելով բացարձակ անձնիշխանություն հաստատելու ուղղությամբ։

Եվ այս համատեքստում տրամաբանական է, որ Փաշինյանը չի հանդուրժելու այն ինստիտուտների գոյությունը, որոնք դեռևս պահպանում են իրենց ինքնուրույնությունը և անհրաժեշտության դեպքում կարող են հակակշիռներ ապահովել իշխանության ներսում։

Այս հարցում խոսքը մասնավորապես վերաբերում է Սահմանադրական դատարանին։ Գործադիրի լիազորությունները չեն բավարարում Փաշինյանին, դրա համար էլ վերջինս նախաձեռնել է ապրիլի 5-ի հանրաքվեի գործընթացը, որպեսզի ՍԴ-ն ևս գցի իրենից լիովին կախյալ վիճակի մեջ։

Սակայն ամբողջ զավեշտն այն է, որ նույնիսկ այսպիսի իրավիճակում Փաշինյանը շարունակում է պնդել, թե Հայաստանում այսօր ժողովրդավարություն է հաստատված, իսկ ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ ուղղակի չի կարող։

Եվ պատահական չէ, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է.

«Ժողովրդավարության, լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինել, որովհետև զուտ օրինական լիազորություններով հնարավոր չէ այդպիսի համակարգ ունենալ»։

Այս դեպքում հարց է ծագում, թե 2018 թվականի մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից ինքն ինչպե՞ս էր հայտարարում, որ վարչապետի ձեռքին չափից ավելի շատ լիազորություններ են կուտակված։ Թե՞ երբ այդ սուպերվարչապետական կոստյումն իր հագին է, արդեն չի ցանկանում հանել, արդեն լավն է ու չխանգարող։

Ուշագրավ է, որ այդ կոստյումը հավանելու փաստը նա հաստատեց նաև այն կոնտեքստում, երբ նշեց, որ սահմանադրական փոփոխություններ հազիվ թե տեղի ունենան մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ:

Այսինքն՝ Փաշինյանը հասկացրեց, որ իր խոստումներից ևս մեկից՝ սահմանադրական փոփոխություններից նույնպես հետ է քաշվում:

Սակայն Փաշինյանը պետք է հաշվի առնի, որ իր ձեռքում չափազանց շատ իշխանական լծակների ու լիազորությունների կուտակումը մի օր պրոբլեմ է դառնալու հենց իր իշխանության համար, քանի որ իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը և փոխզսպումների մեխանիզմը հնարավորություն են տալիս ավելի կշռադատված որոշումներ ընդունել և խուսափել սխալներից, ինչն այսօր չի գործում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 282 անգամ
Լրահոս
Մինչ ՀՀ-ում hրաժարվում են Արցախի մասին հիշողությունններից, Բաքվում խրախուսում են ՀՀ-ի nչնչացումը Պաշտոնը մարդուն չի դարձնում պետական գործիչ, այն ցույց է տալիս՝ ով է կանգնած այդ պաշտոնի «ներսում» Փաշինյանի մոտ վախերը հասել են ծայրահողության. «Իրավունք» Փաշինյանի հրահանգով արցախցիներ են հավաքագրել. «Հրապարակ» Սկզբում ՍԴ անդամ, հետո՝ նախագահ. «Հրապարակ» ՔԿԾ պետը բանտապետի դեմ արշավ է սկսել. «Հրապարակ» «Սլեշկեքա, որ շարածա». Ինչ է կատարվում Կառավարական շենքում. «Իրավունք» Ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան․ «Հրապարակ» Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ» 4 անշարժ գույք, 2 մեքենա, 34 մլն վարկ․ ինչ է հայտարարագրել տեսչության ղեկավարի տեղակալը. «Ժողովուրդ» Temu առաքումների շուրջ դժգոհությունները շարունակվում են․ առաքումն տուն չի հասնում. «Ժողովուրդ» Փաշինյանը, որ մնա՝ հաստատ պատերազմ է լինելու․ Ռոբերտ Քոչարյան Ինքնանպատակ է դարձել դիտում հավաքելը․ եթե որևէ գործիչ էշի պես զռա, դիտումները միլիոններ կխփի․ Քոչարյան Ժողովրդի պես կարտոշկա ուտող են, բայց միայն Նոր տարվա պարգևավճարով նախարարը կարող է առնել մոտ 40 տոննա կարտոֆիլ. Ռոբերտ Քոչարյան Կոլաբորանցիոնիզմ է, չի կարող ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ադրբեջանական թեզեր տարածել․ ադրբեջանագետ Իր սուտն ու կեղծիքը որպես սխալմունք ներկայացնող բարձրաստիճան իշխանավորը պետք է հրաժարվի պաշտոնից Հորմուզի նեղուցը բաց է Իրանի դեմ չհակամարտող երկրների համար․ Արաղչի ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել. իրանագետ Անլրջություն ցուցաբերենք՝ մեր ընտրողին կկորցնենք․ Ռոբերտ Քոչարյան Կրկին պարգևավճար կստանան Մինչ Հայաստանում hրաժարվում են Արցախի մասին հիշողությունններից, Բաքվում պետական մակարդակով խրախուսվում է ՀՀ-ի nչնչացման ծրագիրը․ Սուրենյանց Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բшխվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում Դարակերտում տեղի կունենա փոքրիկ Ալեքսի հոգեհանգստի և խնկարկման արարողությունը Սուդանում հիվանդանոցին hասցված hարվածի զոhերի թիվը հասել է 70-ի Մոհամմադ Բաղերը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am