Փաշինյանի ստախոսությունը, սուպերվարչապետի կոստյումն ու հանրաքվեն

Սահմանադրական փոփոխությունների շուրջ ստեղծված իրավիճակն աբսուրդային է: Մի կողմից արագացված կարգով հանրաքվեի է դրվել Սահմանադրության մեջ ընդամենը 1 հոդված փոխելու նախագիծը, որով ՍԴ 6 դատավորներն ու ՍԴ նախագահը պաշտոնանկ են արվում, մյուս կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձևավորել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:

Այդ հանձնաժողովը փետրվարի 21-ին գումարել է առաջին նիստը: Պաշտոնական հաղորդագրության շատ կցկտուր տեղեկատվության մեջ նշվում է, որ ՄԻԵԴ-ում, Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում ձևավորվել են մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խմբերը և հաստատվել՝ աշխատանքային պլանը:
Նիստի ընթացքում Հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել նաև Սահմանադրական փոփոխությունների ուղղությունների վերաբերյալ:
Հանձնաժողովի անդամները պայմանավորվել են առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել առաջարկներ և ուղղություններ՝ համակարգված աշխատանքի արդյունքում սահմանված ժամկետում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ ձևավորելու նպատակով:
Եթե Փաշինյանն իսկապես մտադիր է բովանդակային ծավալուն փոփոխություն կատարել գործող Սահմանադրության մեջ, որն է ապրիլի 5-ին հանրաքվե անելու, բյուջեից 3,5 մլրդ դրամ փող ծախսելու իմաստը, երբ այդ հանրաքվեով լուծվելու է ընդամենը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և 6 այլ դատավորի պաշտոնից ազատելու հարցը: Բանականության և տրամաբանության բոլոր առումերով նման քայլի գնալու իմաստ ուղղակի չկար: Կարելի էր սպասել ևս մի քանի ամիս, ունենալ ամբողջական Սահմանադրական փաթեթ և նոր միայն գնալ հանրաքվեի: Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով սուպերվաչապետական համակարգի մասին, համոզմունք է հայտնել, որ կառավարման մոդելի փոփոխության անհրաժեշտություն չկա: Նա նաև հայտարարել է, որ բացառում է սուպերվարչապետական համակարգի հնարավորությունը. «Ժողովրդավարության, լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինել, որովհետև զուտ օրինական լիազորություններով հնարավոր չէ այդպիսի համակարգ ունենալ»,- նշել է Փաշինյանը: Այսինքն` եթե կառավարման մոդելի փոփոխություն չի լինելու, սուպերվարչապետական համակարգ էլ, պարզվում է, չկա, այդ դեպքում փոփոխության ինչ առաջարկ է ներկայացնելու Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը:
Փաշինյանի բոլոր քայլերը փաստում են, որ ինքը շատ լավ է զգում Սերժ Սարգսյանի համար կարված սահամանադրական կոստյումի մեջ: Գործող Սահմանադրության մեջ միակ բանը, որ դուր չի գալիս Նիկոլ Փաշինյանին` Սահմանադրական դատարանի ներկա կազմն է: Այս խնդրի լուծումից հետո Սահմանադրությունը փոխելու կարիք այլևս չի լինի: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը այս փուլում կկատարի դեկորատիվ ֆունկցիա, իսկ հետագայում արդեն Փաշինյանը կմտածի այն լուծարելու մասին:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3424 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am