Փաշինյանի նոր արկածախնդրությունը. Վենետիկի հանձնաժողովին «ռազբիրատի է հրավիրում»

Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ապրիլի 5-ի Սահմանադրական հանրաքվեն իրավական հիմքեր չունի:

«Պետք է արձանագրենք, որ շատ երկար տարիներ մեր քաղաքական թիմը և անձամբ ես դեռ ընդդիմադիր ժամանակներից խոսել ենք սահմանադրական իրականության մասին: Ասել եմ՝ ՀՀ-ում սահմանադրական իրականության հաստատումը սկզբունքային նշանակություն ունի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Սահմանադրության մեջ գրված է եղել մի բան, իսկ իրականությունը եղել է այլ: Փաստորեն` ոչինչ չի փոխվել. հիմա ևս Սահմանադրության մեջ գրված է մի բան, այն է` Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է համաձայնացված լինի Սահմանադրական դատարանի հետ, իսկ Նիկոլ Փաշինյանը հանրաքվե է անում առանց այդ համաձայնության: Փաշինյանը պատճառաբանում է, որ Սահմանադրական դատարանի ներկա կազմը չի կարող քննել հանրաքվեի նախագիծը, քանի այն ուղղակիրեն առնչվում է 10 դատավորից 7-ին, ինչը շահերի բախում է առաջացնում:

Պետք է ընդունել, որ շահերի բախում իսկապես կա: Այդ դեպքում ինչու իշխանությունները հանրաքվեի դրվող նախագիծը չուղարկեցին Վենետիկի հանձնաժողով: Եթե դուք վստահ եք Ձեր թեզի իրավացիության մեջ, ինչո՞ւ փաստաթուղթը չեք ուղարկում Վենետիկի հանձնաժողով: Եվրոպացիները էլ չգիտեն` ոնց ակնարկեն, որ բերեք մի հատ կարդանք՝ հարց ուղղեց Պետրոս Ղազարյանը, որին ի պատասխան` Փաշինյանը նշեց. «Ես Գերմանիա կատարած վերջին այցի ընթացքում այս իրավիճակի վերաբերյալ քննարկումներ եմ ունեցել եվրոպացի բազմաթիվ գործընկերների հետ եւ կարող եմ ասել` նրանք զարմացած են, որ ՀՀ-ում այս տրանսֆորմացիայի շրջանում այսպիսի պրոցեսներ են տեղի ունեցել: Ես չեմ ուզում թաքցնել, նաեւ եվրոպացի մեր գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել, որ իրավունքի չարաշահման հստակ դեպքի հետ մենք գործ ունենք՝ կապված տրանսֆորմացիոն երեւույթի հետ, տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի հայացքի ներքո ու մինչեւ այդ հարցին մենք անդրադառնանք, Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, այդ թվում՝ եվրոպացի մեր գործընկերների: Իսկ այդ հարցը մենք կդիտարկենք, եվրոպական ինստիտուտների հետ քննարկումների մեջ ենք՝ հասկանալու համար, թե ինչպես ենք մոտենալու այդ խնդրին»:

Այսինքն` Փաշինյանը փաստացի Վենետիկի հանձնաժողովը հռչակեց հակահեղափոխական կառույց` միջազգային այս հեղինակավոր ինստիտուտին մեղադրելով նախորդ իշխանության հետ գործարքների գնալու մեջ: Սա իսկապես քաղաքական աննախադեպ արկածախնդրություն է: Փաստորեն, Փաշինյանը այդ նույն Վենետիկի հանձնաժողովի գնահատականը, երբ դա իրեն պետք է լինում, վկայակոչում ու մատնացույց է անում: Իսկ այս դեպքում, երբ պարզ է, որ հանձնաժողովի գնահատականը բացասական է լինելու, որովհետև Վենետիկի հանձնաժողովը չի կարող իրավունքի միջազգային նորմերին հակասող նախագծի մասին դրական կարծիք տալ, չի կարևորում : Դեռ մի բան էլ Վենետիկի հանձնաժողովին <<ռազբիրատի է հրավիրում>>, որ <<պատասխանի որոշ հարցերի>>: 

 

Հայկ Դավթյան

դիտվել է 4770 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am