Ձախողված շոու

Մինչ Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ բանակցությունները շարունակում են լայն քննարկման թեմա մնալ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: ՀՀ վարչապետը քննադատվում է թույլ փաստարկներով խոսելու, Արցախի կարգավորման պատմությանն ընդհանրապես ծանոթ չլինելու հարցում, Նիկոլ Փաշինյանը նոր շոուներ է ստեղծում իր շուրջ ու փորձում Պողոսների սրտերում նորանոր բարձունքներ նվաճել: Փետրվարի 19-ին Գիրք նվիրելու օրն էլ Փաշինյանը որոշեց ընկնել դռնեդուռ, շրջել մայրքաղաքի վարչական շրջաններից մեկում, պատահականության սկզբունքով բնակիչների տներ այցելել, գիրք նվիրել եւ այլն: Շոուն գուցե ստացվեր, եթե մի քանի օր առաջ չլիներին մունխենյան բանակցությունները եւ Փաշինյանը գրքի եւ ընդհանրապես կարդալու նկատմամբ իր ծուլության հետեւանքով խայտառակ եղած չլիներ: Մենք գիտենք, որ շատ-շատերն են Արցախի կարգավորման, բանակցությունների ընթացքի ողջ պատմությունը հատորներով դրել վարչապետ Փաշինյանի սեղանին եւ անգամ խնդրել կարդալ այն, բայց անօգուտ, մարդը հավես չունի ժամանակ վատնել մի բանի վրա, որը պողոսների մոտ ոչինչ չի փոխելու:Եւ այս առումով գիրք նվիրելու ակցիան թերեւս կհամարեինք կայացած, եթե քաղաքացիներից մեկը բռնի կերպով Փաշինյանի փակեր իր տանը ու վերջինիս համար կարդար Արցախի բանակցությունների պատմագրությունից պատառիկներ, բայց, ավաղ, դա էլ տեղի չունեցավ, քանի որ ըստ ամենայնի վարչապետը յուրայինների բնազդով է զգում եւ այցելել էր այն մարդկանց տները, որոնք ապրում են՝ սնվելով Փաշինյանի էջանագին շոուներով: Ասենք մի երկրում, որտեղ 40 օրում խաղաղ պայմաններում բանակը կարող է 13 զոհ տալ, մի երկրում, որտեղ կարելի է պետական միջոցներից միլիարդավոր դրամներ վատնել մեկ մարդու հարցով հանրաքվե կազմակերպելու վրա, մի երկրում, որտեղ բոլոր ոլորտներում առանց ճափազանցության աղետ է, խոստացված ներդրումներն էլ մնացել են յոթը սարի ետեւում, քաղաքացիները կարող են խանդավառված ընդունել գիրք բաժանող վարչապետին ու բառ չասել այս խնդիրների մասին:
Նիկոլ Փաշինյանն էլ ձանձրանալու ժամանակ չի տալիս եւ իր սիրած թեմայով շոուն շոուի հետեւից է կազմակերպում: Իիսկ որն է նրա հոբբին, կարծում ենք բոլորին է հայտնի՝ փողոցը, փողոցում գոռալ-ճվալը, ասֆալտին պառկելը, կամ ինչու՝ ոչ գիրք բաժանելը: Ու եթե չլիներ սահմանադրական հանրաքվեն, երբ Փաշինյանը հերթական հնարավորությունն է ստանալու իր հոբբիով զբաղվելու, ապա չկասկածեք, որ նա այլ բան կմոգոներ: Ի վերջո, դիվանագիտական աշխատանքները, պետություն կառավարելը նրա մոտ ինչպես տեսնում ենք չի ստացվում, եւ ուրեմն պետք է չէ մի բան անել իշխանությունը պահելու, պողոսներին կերակրելու համար:

Անի Սահակյան

դիտվել է 1057 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am