Ինչու եւ ինչ է թաքցվում հանրությունից

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) քրեական գործ է հարուցել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածություն ունենալու մասին՝ «Հրապարակ» օրաթերթի հրապարակման հիմքով։

Համաձայն ՀՔԾ հաղորդագրության, գործը հարուցվել է 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ և 2020 թվականի փետրվարի 14-ին «lragir.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերտառությամբ հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով` պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:

Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ Պապիկյանը բանակում զինծառայության տարիներին հանցանք է կատարել եւ դրա համար դատապարտվել 2 տարի 3 ամիս ազատազրկման, ապա մեկ տարի անց համաներումով ազատ է արձակվել։ Սակայն իր պաշտոնական կենսագրության մեջ այս փաստը չկա։ Թերթը հատուկ ընդգծել էր, որ այդ փաստը չէր կարող նշանակություն ունենալ նրա պաշտոնավարման հարցում, բայց այն հանգամանքը, որ նա իր կենսագրությունից թաքցրել է իր դատվածությունը, արդեն խնդրահարույց է։

Պապիկյանը լայվ մտավ ու փոխարենը խոսեր, թե ինչու է թաքցրել այդ ինֆորմացիան հանրությունից, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, պաշտոնական կենսագրության մեջ չի տեղավորել իր դատվածության փաստը, /չնայած առանց այդ էլ հասկանալի է, Փաշինյանի նկատմամբ 2008 թվականից հետո կատարվածը քաղաքական հետապնդումը է ներկայացվում, իսկ Պապիկյանը այլ բանի համար է դատվել/ եւ նույնիսկ ներողություն խնդրեր այդ ամենի համար, բայց դրա փոխարեն նա դավադիրներ փնտրեց եւ հրապարակումը վերագրեց այդ ուժերին ու անձանց:

Պապիկյանը հայտարարություն-կոչ արեց այն մասին, որ իրեն վերաբերող «գաղտնի անձնական տվյալներ» են հրապարակվել, եւ պետք է պարզել, թե ով է համարձակվել դա անել։ Նույնիսկ ակնարկ արվեց՝ ուղղված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, ով իբրեւ թե դերակատարում է ունեցել ինֆորմացիայի արտահոսքի հարցում։ Եւ ըստ էության՝ հարուցված քրեական գործն էլ այն մասին, որ պարզեն, թե որ պաշտոնատար անձն է գաղտնի տեղեկություններ փոխանցել «Հրապարակին», չնայած Պապիկյանն ասում էր, որ իրենց մարզում բոլորը գիտեին այդ դեպքի մասին։

Նշենք, որ հրապարակումից եւ Պապիկյանի բուռն արձագանքից հետո իրավաբանական, լրագրողական մասնագիտական հանրույթներն արդեն քանի օր արձագանքելով դեպքին, նշում են, որ նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ ինֆորմացիան չի կարող փակ լինել, և որ առհասարակ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի մասին տեղեկատվությունը հասարակության սեփականությունն է: Համաձայն մեր իրավապահ կառույցների տրամաբանության՝ ինչպես իրավաբաններից մեկն էր նշել, այսուհետ պետք է փակվի Դատալեքս տեղեկատվական կայքը, մեղադրյալների, եւ հատկապես ենթադրյալ հանցագործությունների մասին էլ չպետք է հաղորդագրություններ տարածվեն եւ այսպես շարունակ, քանի որ ցանկացած մեկը դա կարող է համարել անձնական գաղտնի տեղեկություն: Իշխանությունն իրականում նման գործելաոճով ընդդիմախոսների նկատմամբ ուժային կառույցների միջոցով ճնշումներ է փորձում կիրառել՝ հույս ունենալով կհասնեն աղբյուրի բացահայտման: Բայց Նիկոլ Փաշինյանը պետք է, որ իմանա՝ աղբյուրի բացահայտման հետ կապված կա Սահմանադրական դատարանի որոշում: Եւ ի վերջո, այս իշխանությունների սիրած թեզն է, չէ,՞ մենք ժողովրդավարական եղանակով ենք եկել։ Թերթն էլ այդ ժողովրդավարական կառավարման հանրային իրավունքը իրացնելն ապահովողն է , տալիս է արժեքավոր տեղեկություն պաշտոնատար անձի դատվածության վերաբերյալ։ Էական չէ դատվածությունը մարվել է, թե ոչ, հասարակությունը ուզում է իմանալ, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր իրականացնում են հանրային իշխանությունը :

Անի Սահակյան

դիտվել է 1490 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am